Առողջապահության ազգային ինստիտուտը ՀՀ բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով ՀՀ տարածքում գործող առողջապահական հաստատություններում իրականացնում է ազգային կլինիկական ուղեցույցների և դրանց հիման վրա մշակված ազգային կլինիկական գործելակարգերի ներդրում ու գործարկում:


NIH Operations


Statisticsl Yearbooks
Health performance
National health accounts
  • Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման  նոր մոդել
    18.08.2016
    Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման  նոր մոդել

    Նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման որակը, այն համահունչ դարձնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին, ՀՀ Առողջապահության նախարարությունը ներդրել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման նոր մոդել:

    Կարդալ ամբողջը
  • Նախագիծ. Մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման համար կատարված ծախսերի վերլուծություն, 2016
    16.08.2016

    Առողջ բնակչությունը ոչ միայն որոշիչ նախապայման է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար, այլև կարևոր նախադրյալ, թե´ տնային տնտեսությունների, թե´ հենց անհատների բարգավաճման համար:

    Մոր և մանկան առողջության ծախսերը ներառում են վերարտադրողական առողջության համար, ինչպես նաև նորածինների և 0-1 տարեկան երեխաների հիվանդացության դեպքերում բնակչության կողմից կատարված վճարումները առողջության առաջնային պահպանման օղակում և ծննդատներում ու հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում:

    Կարդալ ամբողջը
  • Մայիսից  սկսվել է ՇՄԶ  շրջանակում առաջին բուժաշխատողների հավաստագրումը
    11.07.2016

    ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականից Հայաստանում ներդրել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ՝ բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակները շարունակաբար բարձրացնելու, նրանց գիտելիքներն արդիականացնելու, նոր գործնական հմտություններ ձեռք բերելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման միտումներից և նորամուծություններից ետ չմնալու նպատակով:

    Կարդալ ամբողջը

ԱԱԻ տնօրեն Ա.Բազարչյանի ողջույնի ուղերձը

Հարգելիներս, ողջունում եմ բոլորիդ և հուսով եմ, որ մեր էջերում դուք կգտնեք հանրապետությունում առողջապահության ոլորտին առնչվող օգտակար ու հետաքրքիր տեղեկատվություն։