Առողջապահության Համակարգի Գործունեության Գնահատում, 2010

Առողջապահության համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) 2020 թվականի տասնմեկերորդ զեկույցում ներկայացված են ՀՀ բնակչության կորոնավիրուսային հիվանդության (Կովիդ-19) հիվանդացության և մահացության, ուղեկցող/հարակից հիվանդությունների առկայության, հոսպիտալացված և արտահիվանդանոցային բժշկական օգնություն ստացող հիվանդների, կադրային ներուժի ծանրաբեռնվածության տվյալների վերլուծությունն՝ ըստ սեռատարիքային խմբերի, մարզային կտրվածով, կորոնավիրուսային հիվանդության բեռը: Զեկույցում արտացոլված են Կովիդ-19 միջազգային իրավիճակը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից մշակված՝ Կովիդ-19 դեմ պայքարի ռազմավարության առանցքային հիմնախնդիրները, առաջարկությունները և միջոցառումներն՝ ուղղված համավարակի դեմ պայքարին, ինչպես նաև տարբեր երկրներից հավաքագրված և համադրված տվյալները, որոնք հնարավորություն ընձեռեցին կատարել համեմատական վերլուծություն և վեր հանել Կովիդ-19 հետ կապված առկա առողջպահական հիմնախնդիրները: ԱՀԳԳ զեկույցը նախատեսված է առողջապահության համակարգի կազմակերպիչների, առողջապահության ոլորտի փորձագետների, բժիշկների և առողջապահության համակարգի հարցերով զբաղվող և հետաքրքրվող այլ մասնագետների համար:

Դիտել/Ներբեռնել զեկույցը