Առողջապահության Համակարգի Գործունեության Գնահատում, 2021

Առողջապահության համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) 2021 թվականի տասներկուերորդ զեկույցում ներկայացված է ՀՀ բնակչության ժողովրդագրական, առողջությունը բնութագրող, ինչպես նաև հիվանդացության և մահացության տվյալների վերլուծությունն՝ ըստ առավել տարածված նոզոլոգիաների, սեռատարիքային խմբերի: Զեկույցում արտացոլված է ՀՀ բնակչության և Եվրոպական տարածաշրջանային երկրների ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության, ինչպես նաև այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածության համեմատականը :

Դիտել/Ներբեռնել զեկույցը