ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Առողջապահության ազգային ինստիուտ

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդրանիկ նիստը


Սույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդրանիկ նիստը: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը, որը բժշկական հաստատության կորպորատիվ կառավարման նոր ինստիտուտի ներդրման առաջին քայլերից է: 
Նշենք, որ առողջապահության նախարարությունը կորպորատիվ կառավարման ինստիտուտը ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերություններում: Արդեն իսկ տնօրենների խորհուդներ ստեղծվել և գործում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում: Խորհրդի աշխատանքներն ուղղված են թափանցիկ և արդյունավետ կառավարման մշակույթի ձևավորմանը և նպաստում են կենտրոնների զարգացմանը:

Նիստի օրակարգում երկու հարց էր՝ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը:

Խորհրդի անդամները նախագահի պաշտոնի համար առաջադրեցին ««Իզմիրլյան» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն ԱրմենՉարչյանի, քարտուղարի պաշտոնի համար Առողջապահության նախարարության Անձնակազմի կառավարման վարչության պետի ժ/պ Քրիստինե Գյուրջյանի թեկնածությունը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արմեն Չարչյանը միաձայն ընտրվեց ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ Քրիստինե Գյուրջյանը՝ քարտուղար։