ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Առողջապահության ազգային ինստիուտ

Տրվեց «ՄԻԱՎ վարակ» թեմայով դասընթացի մեկնարկը

Ս/թ հոկտեմբերի 1-3-ը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տրվեց «Միավ վարակ» դասընթացի մեկնարկը, որը նախատեսված է առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատությունների բուժաշխատողների համար:

2019թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծրագրի շրջանակներում (հաջորդաբար` 2020թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծառայությունների կարգավորում և ապակենտրոնացում, հիմնական բնակչության շրջանում ինքնաթեստավորման հասանելիության բարձրացում, առողջապահության ոլորտում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծառայությունների  տրամադրման և կայունության ապահովում» ծրագրի շրջանակներում   լինելու է  «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության հմտությունների զարգացում» սեմինար-վարժանքների շարք: Սեմինար-վարժանքի ծրագիրը մշակվել է ԱԱԻ ուսումնական բազա հանդիսացող  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից և իրականացվում է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից, որը   հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ 4 տեսական և 6 գործնական կրեդիտներ, կտրվեն համապատասխան վկայականներ: Նշենք, որ «ՄԻԱՎ վարակ» դասընթացի գիտական ղեկավարն է բ.գ.դ. Սամվել Գրիգորյանը:

Հավելենք, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների վերապատրաստման և կատարելագործման նպատակով միջազգային առաջավոր փորձի հիման վրա մշակված «ՄԻԱՎ վարակ» դասընթացը Առողջապահության ազգային ինստիտուտում ներդրվել և անցկացվում է 2010թ-ից: 

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի միջև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում ստորագրված պայմանագրի համաձայն՝ վերագործարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կատարելագործման դասընթացը:

 

Շեշտենք, որ դասընթացի իրականացումը՝  տեսական և գործնական հարուստ գիտելիքներ տրամադրելու, բուժաշխատողների ներուժի զարգացման միջոցով, զգալիորեն նպաստում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի խնդիրների իրագործմանը:

 

 

«ՄԻԱՎ ՎԱՐԱԿ» ԴԱՍԸՆԹԱՑ

«ՄԻԱՎ վարակի հիմնահարցեր» թեմատիկ ցիկլ

միջին բուժաշխատողների համար

 

«ՄԻԱՎ վարակի հիմնահարցեր» թեմատիկ ցիկլի ընթացքում   ներկայացվում են     հետևյալ  թեմաներով դասախոսություններ.

·         ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրա­վի­ճակն աշ­խար­հում և Հայաս­տանի Հանրա­­պե­տու­թյու­նում

·         ՄԻԱՎ վարակի համաճարա­կաբա­­նու­թյունը

·         ՄԻԱՎ վարակի պատճա­ռա­գիտու­թյունը և ախ­տածա­գումը

·         ՄԻԱՎ վարակի կլինիկական ասպեկտները

·         Օպորտունիստական հիվանդություններ

·         Հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում

·         ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն (ԽՀ)

·         ՄԻԱՎ վարակի կանխարգելում

 

Դասընթացում ներառված գործնական վարժանքների թեմաներն են.


ØՄԻԱՎ վարակի վերաբերյալ լաբորատոր հետազոտությունների ռազմավարությունը


·         ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորում


·         ՄԻԱՎ-ի վերաբերյալ սքրինինգային հետազոտություններ


·         ՄԻԱՎ վարակը հաստատող հետազոտություն 


ØՀՌՎ բուժում ստացող պացիենտների խնամքը


·      ՀՌՎ դեղերի կողմնակի ազդեցությունները և դրանց վերացման միջոցները

·      ՀՌՎ բուժման ռեժիմի պահպանման նշանակությունը

·      ՀՌՎ բուժման ռեժիմի պահպանմանն ուղղված քայլերը

·      ՀՌՎ բուժում ստացող պացիենտների սննդակարգը


ØՄԻԱՎ վարակի իրավական ասպեկտները


·         ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և օրենսդրական դաշտը

·         Գաղտնապահությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հարցերում 


ØՄորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանմանն ուղղված միջոցառումներ: