Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ԱԱԻ-ի իրականացրած աշխատանքները

Նոր կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին Առողջապահության ազգային ինստիտուտը ներգրավվեց  դեռևս հիվանդության տարածման վաղ փուլում՝ ստանձնելով առանցքային դերակատարում: Առկա կարողությունների հիմքի վրա, ԱԱԻ-ը կարողացավ վերապրոֆիլավորելով ողջ գիտաուսումնական բազան՝ համավարակի դեմ պայքարում նշանակալի գործունեություն իրականացնել:

Միանշանակ է , որ հիվանդության նոր  և չուսումնասիրված լինելը  առավել խոցելի պետք է  դարձներ  բուժանձնակազմի գործունեությունը, ուստի անհրաժեշտ էր արագ և համապարփակ ուսումնասիրության ենթարկել հիվանդությանն առնչվող առկա ողջ նյութը , միջազգային փորձը, իսկ     տեղեկատվությունը հնարավորինս հասանելի դարձնել մեր բուժաշխատողների համար: Ուստի, ԱԱԻ-ը  մեկնարկ տվեց միջազգային վեբինարների շարքի՝ համագործակցելով  համաշխարհային առաջատար  բուժկենտրոնների և բժիշկների հետ: Միջազգային հաջողված փորձը   տեղայնացնելու նպատակով  իրականացվել են նոր կորոնավիրուսային վարակին նվիրված վեբինարների շարք, որոնք  նպատակ ունեին  բուժաշխատողներին զինելու անհրաժեշտ  տեղեկատվությամբ և գործիքակազմով: Այս ամիսների ընթացքում Առողջապահության ազգային ինստիտուտը  իրականացրել  է մի շարք համալիր միջոցառումներ՝ ուղղված համավարակի  հաղթահարմանը, մասնավորապես՝դասընթացներ նոր կորոնավիրոսային վարակի վերաբերյալ , բուժաշխատողների տեղեկատվական բազայի ստեղծում, հիվանդանոցների և հյուրանոցների վերապրոֆիլավորում, տեղեկատվական հարթակի ստեղծում,իրազեկման նյութերի պատրաստում,մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցություն: