Մասնագիտական քննարկում. «2020.Քաղած դասեր»

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ  «2020. Քաղած դասեր»  նախաձեռնության առաջին հանդիպում- քննարկումը:
Նախաձեռնության առաջին բանախոսը ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր:
Մասնագիտական քննարկումը նախատեսված էր հանրային առողջապահության կազմակերպիչների և մասնագետների համար:
Ողջունելով ներկաներին՝ Արսեն Թորոսյանը խոսեց նախաձեռնության նպատակի և կարևորության մասին.
 «Հաճախ մենք բախվում ենք հիմնախնդիրների,  որոնց լուծման համար անհրաժեշտ են լինում կայացնել որոշումներ, որոնք հանրության շրջանում երբեմն ոչ միանշանակ են ընկալվում: Քաղաքական ղեկավարության կողմից ընդունվող շատ որոշումներ տարընկալումներ են առաջ բերում, ուստի, անհրաժեշտ և   նպատակային եմ համարում մասնագիտական քննարկումների լինելիությունը, որի շրջանակներում որոշում կայացնելու իրավասություն ունեցող անձինք  կարող ենք խոսել, ներկայացնել իրենց փորձը, կատարվածից  քաղած դասերը: Եվ վերջապես, որպեսզի  հասկանանք   մենք կարողանում ենք սովորել մեր  կուտակած փորձից, կարողանում ենք անհրաժեշտ դասեր քաղել: Այսօրվա  հանդիպմանը առավելապես խոսելու ենք Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ մեր կատարած աշխատանքների, կայացված որոշումների  նպատակային և  հիմնավորված լինելու, և  իհարկե, քաղած դասերի մասին»:
Արսեն Թորոսյանի  համապարփակ ներածական խոսքին հաջորդեց  հարց  ու պատասխան: Քննարկումը ընթանում էր  նաև առցանց տարբերակով:
«Քաղած դասեր»  խորագիրը կրող  մասնագիտական քննարկումների  շրջանակներում  արդեն իսկ նախատեսված են մեկ տասնյակից ավելի հանդիպումներ՝  Հայաստանի և արտերկրի առողջապահության ոլորտի ղեկավարների և  կազմակերպիչների հետ: