«Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք, 2017թ.

«Առողջության և առողջապահության» տարեգրքում ներկայացված են Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության և առողջապահության համակարգի գործունեությունը բնութագրող առանցքային ցուցանիշներ: Տարեգիրքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի առողջապահության ազգային ինստիտուտի ՓԲԸ, Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի կողմից հավաքագրված ՀՀ ԱՆ բուժհաստատությունների գործունեության տվյալները համաձայն ՀՀ ԱՆ վարչական տարեկան հաշվետվական ձևերի: Ոչ վարակիչ հիվանդությունների իրավիճակի ներկայացման և բեռի գնահատման նպատակով տարեգիրքը համալրվել է մարզային կտրվածքով ըստ նոզոլոգիաների և սեռատարիքային բաշխվածության այդ հիվանդությունների տարածվածության և մահացության մանրակրկիտ տվյալներով։ Տարեգիրքը նախատեսված է առողջապահության և այլ ոլորտների մասնագետների համար ՀՀ բնակչության առողջության և առողջապահական համակարգի գործունեության գնահատման և քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով:

Դիտել/Ներբեռնել զեկույցը
Առկա է նաև անգլերեն տարբերակը, դիտելու կամ ներբեռնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ