Statisticsl Yearbooks
Health performance
National health accounts

ԱԱԻ արտադրանքի սերտիֆիկացման մարմնի գործունեության ոլորտը



Սերտիֆիկացման մարմինը «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ օղակներից մեկն է, որը իր գործունեությունը կազմակերպում է ՀՀ օրենքներով և ՓԲԸ-ի կանոնադրությամբ: Սերտիֆիկացման մարմինը համաձայն կազմակերպական կառուցվածքի իր ուրույն դերն ունի Ընկերության գործունեության մեջ, իրագործելով իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող դիմումի հիման վրա նմուշառման աշխատանքներ և արտադրանքի համապատասխանության գնահատման բնագավառում ծառայություններ՝ հավատարմագրման ոլորտին համապատասխան:

Սերտիֆիկացման մարմինը իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և ՓԲԸ-ի կանոնադրությամբ չարգելված ցանկացած այլ գործունեություն: Սերտիֆիկացման մարմնի ղեկավարությունը պարտավորվել է արտադրանքի սերտիֆիկացման գործընթացներում շահագրգիռ անձանց, մասնավորապես պատվիրատուների հետ փոխհարաբերությունները կառուցել՝ բացառելով խտրականության երևույթները ապահովելով գաղտնիությունը, անկողմնակալությունը, արհեստավարժությունը և կատարվող աշխատանքների բարձր որակը` համապատասխանության գնահատման ծառայությունների որակի և մրցունակության շարունակական բարելավման միջոցով: Սերտիֆիկացման մարմինը պարտավոր է ժամանակին և պատշաճ կատարել իր պարտավորությունները և ֆունկցիաները:

Սերտիֆիկացման մարմինը մատուցում է արտադրանքի սերտիֆիկացման/հայտարարագրման ծառայություններ ՀՀ և Եվրասիական Տնտեսական Միության տեխնիկական կանոնակարգերի (համապատասխանաբար) համաձայն` հետևյալ ոլորտներում.

  1. Կաթ և կաթնամթերք
  2. Միս և մսամթերք
  3. Ձու, ձվամթերք
  4. Բուսական, եթերային յուղեր և ճարպեր` կենդանական և բուսական, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին, խոհարարական ճարպեր
  5. Թարմ, չորացրած և սառեցրած պտուղ բանջարեղեն, պահածոներ, խտածոներ, հյութեր` մրգի հատապտղի և բանջարեղենի
  6. Թեյ, սուրճ, բնահյութեր, խտանյութեր, համեմունքներ,
  7. Ցորեն, ձավարեղեն, ընդեղեն և այլն
  8. Ալյուր, մակարոնային արտադրանք, հաց և հացաբուլկեղեն, ալրային հրուշակեղեն, օսլա
  9. Շաքար, շաքարավազ, շաքարային հրուշակեղեն, մաստակ, կակաո, շոկոլադ և շոկոլադային արտադարտեսակներ, կոնֆետներ, բնական մեղր
  10. Սննդային հավելանյութեր, սննդային թթուներ, քացախ, կետչուպ, մայոնեզ, խմորիչներ, կերակրի աղ
  11. Խմիչքներ (ալկոհոլային և ոչ ալկոհոլային)
  12. Մանկական սնունդ
  13. Օծանելիքակոսմետիկական արտադրանք
  14. Սանիտարահիգիենիկ նշանմակության արտադրանք
  15. Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների,
  16. Մակերևույթաակտիվ միջոցներ և մակերևույթաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցներ
  17. Խաղեր և խաղալիքներ

Համապատասխանության գնահատման սկզբունքները



  • հայտի լրացում
  • գնի և ժամանակի հաշվարկ
  • հայտի քննարկում և համապատասխանության գնահատման մասին որոշման կայացում
  • նմուշների փորձարկում
  • համապատասխանության սերտիֆիկատի հանձնում / համապատասխանության հայտարարագրի հաստատում և գրանցումր

Կախված արտադրանքի Նորմատիվ Փաստաթղթերի պահանջից, ձևակերպվում է կամ համապատասխանության հայտարարագիր, կամ համապատասխանության սերտիֆիկատ:

Համապատասխանության սերտիֆիկատ ձևակերպելիս, ապրանքի արտադրության պայմանները, ապրանքիանվտանգության և իրացման պահանջների և պայմանների խախտելու ողջ պատասխանատվությունը կրում է համապատասխանության սերտիֆիկատի իրավատերը, և սերտիֆիկատը ձևակերպած սերտիֆիկացման մարմինը:

Համապատասխանության հայտարարագիրը ձևակերպելիս, ողջ պատասխանատվությունը կրում է այն անձը, ով ընդունել է փաստաթուղթը, այսինքն, հայտարարագրի իրավատերը:

Համապատասխանության սերտիֆիկատ


Փաստաթուղթ, որը հավաստում է ապրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին, ստանդարտների դրույթներին, կանոնակարգին կամ պայմանագրերի դրույթներին:

Տեխնիկական կանոնակարգը օրենսդրական ակտ է, որը սահմանում է արտադրության գործընթացի, նյութերի, մակնշման, իրացման նկատմամբ պարտադիր պահանջներ, ինչպես նաև սահմանում է պահպանման պայմանների նկատմամբ անհրաժեշտ պահանջներ:

Տեխնիկական կանոնակարգի համապատասխանության սերտիֆիկատ ձևակերպելու համար հայտատուն պետք է սերտիֆիկացման մարմին ներկայացնի արտադրանքին վերաբերվող փաստաթղթեր, ինչպես նաև նմուշներ լաբորատոր փորձաքննության համար:

Ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների, ընդունվում է որոշում արտադրանքի տեխնիկական կանոնակարգին համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին:

Սերտիֆիկացման հիմնական փուլերը՝

  • հայտի ներկայացում, հայտի քննարկում և համապատասխանության մասին որոշման կայացում
  • աշխատանքային նախագծի մշակում և հաստատում հայտատուի հետ
  • ներկայացված փաստաթղթերի վերլուծություն
  • արտադրանքի նմուշների լաբորատոր փորձարկում և փորձարկման արդյունքների արձանագրության տրամադրում
  • սերտիֆիկատի ձևակերպում/փորձարկման դրական արդյունքների դեպքում/
  • սերտիֆիկատի հանձնում

Համապատասխանության հայտարարագիր


Արտադրանքի համապատասխանության հայտարարագրի հայտ ներկայացնելու իրավունք ունեն արտադրանք արտադրող և ներմուծող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր:

Հայտարարագիրը վավերացնում և գրանցում է սերտիֆիկացման մարմինը՝ իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում:

Սերտիֆիկացման մարմինը հայտարարագիրը վավերացնելուց առաջ ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը` մասնավորապես`

  • հայտատուի կողմից համապատասխանության հայտարարագրի լրացման ճշտությունն ու լիարժեքությունը
  • համապատասխանության հայտարարագրի գրանցման մասին հայտարարություն` ստորագրված հայտատուի կողմից
  • իրավաբանական անձի պետական գրանցումը կամ ֆիզիկական անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հավաստող փաստաթղթերի պատճենները` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության,
  • արտադրանքի ներմուծման դեպքում օտարերկրյա արտադրողի հետ կնքված պայմանագրի պատճենը, որով նախատեսվում է մատակարարվող արտադրանքի` սահմանված պահանջներին անհամապատասխանության համար պատասխանատվությունը (օտարերկրյա արտադրողի ներկայացուցչի համար),
  • տեխնիկական կանոնակարգի նորմերի առկայությունը, որով սահմանվում է, որ տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի որոշակի տեսակների համապատասխանությունը կարող է հավաստվել համապատասխանության հայտարարագրերի ընդունմամբ:

Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով սերտիֆիկացման մարմինը հայտարարագրի` գրանցման դիմելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ համապատասխանության հայտարարագիրը գրանցում են կամ պատճառաբանված որոշմամբ մերժում են հայտը:

Հայտարարգրի վավերացման և գրանցման աշխատանքների կատարման հետ կապված բոլոր վճարումները կատարում է հայտատուն ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը և համապատասխանության սերտիֆիկատի ու համապատասխանության հայտարարագրերի ձևերը և լրացման կարգը սահմանվում են ՀՀ կառավարութայան N552-Ն առ 21.05.2015թ և N 801-Ն առ 16.06.2015թ. որոշումներով:

Հավատարմարգման վկայագիր AST-001.L-0002-2011 ուժի մեջ է 02.11.2015թ.
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 49/4,
Հեռ. 010 237174
Էլ հասցե` 0237174@mail.ru