Statisticsl Yearbooks
Health performance
National health accounts

ԱԱԻ նպատակները և խնդիրները



ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կառավարումն իրականացնում է հիմնադիրը` ՀՀ առողջապահության նախարարությունը:

Առողջապահության ազգային ինստիտուտը ՀՀ բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով ՀՀ տարածքում գործող առողջապահական հաստատություններում իրականացնում է ազգային կլինիկական ուղեցույցների և դրանց հիման վրա մշակված ազգային կլինիկական գործելակարգերի ներդրում ու գործարկում:

Առողջապահության ազգային ինստիտուտի առանցքային գործառույթներն են՝

  • բժշկական կլինիկական ուղեցույցների պատրաստում` ըստ նոզոլոգիաների.
  • կլինիկական չափորոշիչների, չափորոշչավորման պատասխանատու օղակների գործառույթների, կառուցվածքային և ֆինանսատեխնիկական ապահովման մեխանիզմների մշակում, ներդրում և վերահսկում.
  • առողջապահության համակարգի գործունեության արդյունավետ գնահատման նպատակով տեղեկատվության հավաքագրում.
  • ազգային զեկույցների պատրաստում.
  • առողջապահության կադրային ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրում և շտեմարանի ստեղծում: