Statisticsl Yearbooks
Health performance
National health accounts

Հայաստանի առողջապահության համակարգի գործունեության գնահատում



  • Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2016
    Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2016

    Առողջապահության համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) 2016թ.-ի յոթերորդ զեկույցը ներկայացնում է ՀՀ առողջապահության համակարգի գերակա հիմնախնդիրները` բնակչության առողջության վիճակը, մահացության և հիվանդացության առավել տարածված պատճառները, ոչ վարակիչ հիվանդությունների և այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածությունը, բուժծառայությունների որակի և ֆինանսական մատչելիության գնահատականները, համակարգի արձագանքումը բնակչության պահանջներին, առողջապահության համակարգի կադրային ներուժի առկայության, բաշխվածության, մասնագետներով ապահովվածության հիմնախնդիրները:

    Կարդալ ամբողջը
  • Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2015
    Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2015

    Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) զեկույցը ներկայացնում է ՀՀ առողջապահության ոլորտի գերակա ռազմավարությունների, հայեցակարգերի նկարագրերը, համակարգի գործունեությունը կանոնակարգող քաղաքականության ծրագրերը և օրենսդրության, միջազգային համագործակցության շրջանակները, ինչպես նաև առողջապահության համակարգի կադրային ներուժի առկայության, բաշխվածության, մասնագետներով ապահովվածության հիմնախնդիրները, բնակչության առողջության ընդհանուր վիճակը, մահացության և հիվանդացության առավել տարածված պատճառները, առողջ ապրելակերպի հիմնախնդիրները, բուժծառայությունների որակի և ֆինանսական մատչելիության գնահատականները:

    Կարդալ ամբողջը
  • Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2014
    Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2014

    Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) զեկույցը ներկայացնում է առողջապահական համակարգի կադրային ներուժի առկայության, բաշխվածության, պահանջարկի, բնակչության առողջության ընդհանուր վիճակը, մահացության և հիվանդացության առավել տարածված պատճառները, առողջությանը սպառնացող կենցաղային ռիսկի գործոնների տարածվածությունը և վնասակար ազդեցությունը, բուժծառայությունների որակի և ֆինանսական մատչելիության գնահատականները, ինչպես նաև առողջապահության ֆինանսական պաշտպանվածության հիմնախնդիրները:

    Կարդալ ամբողջը
  • Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2013
    Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2013

    Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) զեկույցը ներկայացնում է առողջապահական համակարգի ֆինանսավորման արդարացիության և ֆինանսական պաշտպանվածության, բնակչության առողջության ընդհանուր վիճակը մարզային կտրվածքով, առողջությանը սպառնացող կենսաբանական, վարքագծային ռիսկի գործոնների, տարածվածության և վնասակար ազդեցության, մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ոլորտի հիմնախնդիրները, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավման և իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության վերլուծությունը:

    Կարդալ ամբողջը
  • Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2012
    Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2012

    Հայաստանի Առողջապահության համակարգի գործունեության գնահատման 2012 թ. զեկույցն ամփոփում է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացված Հայաստանի առողջապահության համակարգի գործունեության գնահատման ընթացքում ձեռք բերված հիմնական փաստերը: Հայաստանի Առողջապահության համակարգի գործունեության գնահատումն իրականացվել է 2012 թ. և նպաստում է ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին, որոնք ուղղված են ՀՀ Առողջապահության նախարարության կարողությունների հզորացմանը:

    Կարդալ ամբողջը
  • Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2009
    Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2009

    Սույն զեկույցն ամփոփում է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի և Համաշխարհային Բանկի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ` ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացված Հայաստանի առողջապահության համակարգի գործունեության գնահատման ընթացքում ձեռք բերված հիմնական փաստերը: Գնահատումն իրականացվել է 2008 և 2009 թվականներին և նպաստում է ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին, որոնք ուղղված են առողջապահության համակարգը կառավարելու ՀՀ Առողջապահության նախարարության կարողությունները հզորացնելուն:

    Կարդալ ամբողջը
  • Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2007
    Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2007

    Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը շարունակաբար մասնակցել է գլոբալ առողջապահական համակարգերի արդյունավետության գնահատման աշխատանքներին: Մշակվել է ֆունկցիոնալ մոդել, որը հաշվի է առնում տարբեր երկրներում առողջապահական համակարգերի տարբեր կառուցվածքների գոյության փաստը: Այս մոդելը ններկայացնում է առողջապահական որևէ համակարգի չորս ընդհանուր գործառույթները` կառավարում, ֆինանսավորում, ռեսուրսների կազմավորում և առողջապահական ծառայությունների մատուցում բնակչությանը:

    Կարդալ ամբողջը