Statisticsl Yearbooks
Health performance
National health accounts

Առողջ ապրելակերպի խթանման ծրագրի կատարողական


27.12.2017
Վերադառնալ դեպի    

Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանման ծրագրի շրջանակներում 2017 թվականին իրականացվել են հետևյալ աշխատանքները.

1. Երևանի ընդհանուր թվով 24 դպրոցների ուսուցիչները ուսուցանվել են առողջ ապրելակերպի խթանման հարցերով: ՀՀ-ի մարզերի դպրոցներում վերը նշված թեմայով դասընթացներ նախատեսվում է իրականացնել 2018 թվականին, ինչի նպատակով մշակվել և ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 3280-Ա հրամանով հաստատվել է «Ուսուցիչներին՝ առողջ ապրելակերպի խթանման հարցերով ուսուցման ծրագիրը և ծրագիր-ժամանակացույցը»:

2. ՀՀ դպրոցական և նախադպրոցական կազմակերպություններում իրականացվել է ֆիզիկական դաստիարակության պայմանների ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա մշակվել են ֆիզիկական դաստիարակության պայմանների բարելավման առաջարկություններ և ներկայացվել են շահագրգիռ գերատեսչություններին: Ուսումնասիրության արդյունքները և մշակված առաջարկությունները ներառվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակված և ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի նիստի «Բակային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N34 արձանագրային որոշման մեջ:

3. Մշակվել և սահմանված կարգով հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի «Բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության խթանում. մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 3464-Ա հրամանը, որը նախատեսվում է 2018 թվականին գործադրել պիլոտային երկու մարզերում՝ բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվությունը խթանելու համար:

4. Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ Ծրագրի (UNAIDS) աջակցությամբ իրականացվել է երիտասարդներին բարյացակամ առողջապահական ծառայությունների գնահատում: Գնահատման արդյունքների հիման վրա ստեղծվել է www. teenslive.am հատուկ տեղեկատվական կայք՝ դեռահասների և ծնողների համար Արաբկիրի երեխաների և դեռահասների ինստիտուտի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ Ծրագրի աջակցությամբ, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 24-ին Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում: Կայքում տեղադրված նյութերը ուսումնաօժանդակ նյութ են հանդիսանում դեռահասների «Առողջ ապրելակերպ» դասընթացի համար:

5. ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Սնուցումը նախադպրոցական կազմակերպություններում մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի նախագիծը, որի հաստատման արդյունքում հնարավորություն կընձեռվի երեխաների սնուցումը հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպել առողջ և բալանսավորված, կանխարգելել սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունները և թունավորումները:

6. Օքսֆամ միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում Երևան քաղաքի դպրոցների շուրջ 1200 դպրոցական և 10 առողջ ապրելակերպ դասավանդող ուսուցիչ ուսուցանվել են առողջ ապրելակերպի՝ մասնավորապես անառողջ սնուցման ԱՀԿ 12 սկզբունքների, ճարպակալման կանխարգելման, ֆիզիկական ակտիվության հարցերով:

7. Մշակվել և սահմանված կարգով հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 22-ի ««Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների մշտադիտարկման համակարգ. մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 3338-Ա հրամանը, որը հնարավորություն կընձեռի բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների՝ ներառյալ անառողջ սնուցման տարածվածության մշտադիտարկումը իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռիսկի գործոնների քայլ առ քայլ (STEPS) մշտադիտարկման մեթոդաբանությանը համապատասխան:

8. Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 3090-Ա հրամանի պահանջների՝ Երևան քաղաքի ընտրված 20 դպրոցներում իրականացվել է դեռահասների շրջանում վարքագծային ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրություն: Ուսումնասիրությանը զուգահեռ դեռահասների շրջանում իրականացվել է ուսուցում՝ առողջ ապրելակերպի՝ ներառյալ անառողջ սնուցման կանխարգելման հարցերով: Ուսուցման գործընթացի վերաբերյալ կազմված զեկույցը տեղադրվել է հետևյալ էջում՝ (https://web.facebook.com/ncdcarm/videos/vb.885331688214714/1518900138191196/?type=2&theater):

9. ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում է Քունգ-Ֆու- ի ֆեդերացիայի հետ առողջ ապրելակերպի խթանման հարցերի ուղղությամբ համագործակցության եզրերի հստակեցում, մասնավորապես, երիտասարդությանը վնասակար սովորություններից ետ պահելու և աճող սերնդի ֆիզիկական, հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարակություն իրականացնելու հարցում: 10. ՀՀ առողջապահության նախարարի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 5-ին հաստատվել է «Պետական և մասնավոր համագործակցության շրջանակներում առողջ ապրելակերպի խթանմանը ուղղված ծրագրերի և միջոցառումների համակարգման հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 3484 – Ա հրամանը:

11. ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է ««Սնուցումը նախադպրոցական կազմակերպություններում» մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի նախագիծ, որի հաստատման արդյունքում հնարավորություն կընձեռվի երեխաների սնուցումը հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպել առողջ և բալանսավորված, կանխարգելել սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունները և թունավորումները:

12. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ հղիների/կերակրող մայրերի համար մշակվել է «Կրծքով կերակրման տեսահանրագիտարան» (DVD տարբերակով), որտեղ մանրամասն ներկայացված են կրծքով կերակրման բոլոր ասպեկտները՝ ներառյալ լակտացիայի ժամանակ առաջացող դժվարություններն ու դրանց հաղթահարման եղանակները: Հանրագիտարանը համալրված է մասնագետների խորհուրդներով և թեմատիկ տեսահոլովակներով՝ նյութի յուրացումը դարձնելով դյուրին ու հետաքրքիր: Հանրագիտարանի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության օրը` համախմբելով ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին ու հարյուրավոր երեխաների և ծնողների:

13. Վորլդ Վիժն կազմակերպության աջակցությամբ Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանի Քանաքեռ-Ձեյթուն համայնքում իրականացվել են դասընթացներ ծնողնական կրթության կենտրոնները և մայրության դպրոցները վարող բուժաշխատողների համար, իրականացվել է դրանց գործունեության և դասընթացների որակի շարունակական մոնիտորինգ` մարզային համապատասխան կառույցների ներգրավմամբ:

14. Տպագրվել է «Ձեր նորածին բալիկը ծննդատնից դուրսգրումից հետո» տեղեկատվական թերթիկը, որը ներառում է կրծքով սնուցման վերաբերյալ տեղեկատվություն: Վերջինս 5000 տպաքանակով բաշխվել է Երևանի և Հայաստանի բոլոր մարզերում:

15. Շարունակաբար իրականացվում է մարզերում ստեղծված 101 ծնողական կրթության կենտրոնների աշխատանքը, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 12.06.2016թ. N1423-Ա հրամանով սահմանված դասընթացի ծրագրի:

16. ՀՀ Տավուշի մարզի 2 համայնքում Հայ օգնության ֆոնդի Հայաստանի գրասենյակի աջակցությամբ հիմնվել են ծնողական կրթության ևս 2 կենտրոն:

17. Շիրակի, Սյունիքի և Լոռու մարզերի ԱԱՊ-ի օղակում աշխատող ավելի քան 450 բուժաշխատող վերապատրաստվել են տնային այցերի անցկացման ժամանակ երեխայի սնուցման, հուզահոգեբանական զարգացման և խնամքի վերաբերյալ ծնողներին խորհրդատվության տրամադրման և ընտանիք-բուժաշխատող կապի ամրապնդման հարցերով:

18. «Դպրոցահասակների/դեռահասների ինտեգրացված բժշկական հոգեբանասոցիալական բարյացակամ ծառայությունների փորձարկում դպրոցներում» պիլոտային ծրագիրը ավարտվել է 2016 թվականին, սակայն 2017 թվականի ընթացքում Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ- ի կողմից իրականացվել է ծրագրում ներառված դպրոցների ինտեգրացված ծառայությունների մոնիտորինգ, ստուգվել են բժշկական քարտերը, բուժքույրերին տրամադրվել է համապատասխան գրականություն:

19. «Այլ երկրների հետ համագործակցություն և համապատասխան փորձի փոխանակում/տրամադրում» միջոցառման իարկանացման ուղղությամբ 2017 թվականին ՀՀ առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կրթության նախարարության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում մասնակցել են Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից կազմակերպվող Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առողջ և անվտանգ սնուցման համար կայուն պարենային համակարգերի վերաբերյալ գիտաժողովին:

Գիտաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝

1. Սնուցման քաղաքականությունը առողջապահության ոլորտում՝ մասնավորպես միջերկրածովյա դիետան և նրա առավելությունները, սննդի և խմիչքի դերը սիրտանոթային հիվանդություններում,
2. Երեխաների սնուցման բարելավումը՝ մասնավորապես մանկապարտեզներում և դպրոցներում սնուցման կարգավորումը, երեխաների շրջանում միրգ և բանջարեղենով սնուցման անվտանգության կարգավորումը, սննդում շաքարի պարունակության նվազեցման վերաբերյալ ԱՀԿ քաղաքականություն:

Print Friendly and PDF