Statisticsl Yearbooks
Health performance
National health accounts

ՀՀ թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց, 2016


Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ 2015 թվականի ազգային զեկույցը թվով յոթերորդ նմանատիպ աշխատությունն է Հայաստանում թմրամիջոցների և թմրամոլության իրավիճակի վերաբերյալ: Այն պատրաստվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության թմրամիջոցների և կախվածությունների մոնիտորինգի կենտրոնի կողմից:

Սույն զեկույցը ներկայացնում է 2015 թվականի ընթացքում թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ իրավիճակը Հայաստանում` ներառելով հանրապետությունում թմրամիջոցների առաջարկի և պահանջարկի նվազեցման ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումների համառոտ ակնարկը, գնահատականներ և վերլուծություններ:

Զեկույցի կառուցվածքը համապատասխանեցվել է Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի կողմից առաջարկվող ստանդարտներին:

Զեկույցն օգտակար տեղեկատվության և վերլուծության աղբյուր կարող է հանդիսանալ թմրամիջոցների և թմրամոլության ոլորտում քաղաքականություն և գործունեություն իրականացնողպետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների համար:

ԴԻՏԵԼ ԶԵԿՈՒՅՑԸ | ՆԵՐԲԵՌՆԵԼ ԶԵԿՈՒՅՑԸ

Print Friendly and PDF