«Սիֆիլիսը հղիների մոտ» թեմայով վերապատրաստման մեկօրյա անվճար ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը  հուլիսի 23-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնում կազմակերպում է «Սիֆիլիսը հղիների մոտ» թեմայով վերապատրաստման մեկօրյա անվճար ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։ 
 Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Մասնակիցներին տրամադրվում է  ՇՄԶ կրեդիտ, տրվում են վկայականներ։
Դասընթացը նախատեսված է մանկաբարձ-գինեկոլոգների համար:
Ծրագրի հղումը՝  https://www.moh.am/uploads/3061.pdf 
Դասընթացին մասնակցության հաստատման համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 21-ը գրանցվել հետևյալ հղումով  https://forms.gle/eyCs2HDV6unsmE357

Դասընթացն իրականացվում է «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի օժանդակությամբ: