ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստ

Ապրիլի 3-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստը: 
Այն վարեց ՄՀՀ փոխնախագահ Ժենյա Մայիլյանը: Նիստին մասնակցում էր նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: 
Անցումային հարցերով մասնագետ Սամվել Խարազյանը ներկայացրեց անցումային պլանի այն կետերը, որոնք ենթարկվել են փոփոխության։
ՀԻԳ աշխատանքային խմբի կոորդինատոր Դավիթ Մելիք-Նուբարյանը ներկայացրեց ՀԻԳ աշխատանքային խմբի 2023 Աշխատանքային պլանը։ Նիստի ընթացքում ՄՀՀ անդամները արեցին առաջարկություններ, որից հետո որոշվեց Աշխատանքային պլանը վերջնականանցել եւ ներկայացնել հաստատման` առցանց տարբերակով։
Նիստի ընթացքում քննարկվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի նոր դրամաշնորհային հայտի ներկայացման գործընթացը, ինչպես նաև ներկայացվեցին այն փոփոխությունները, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանությանը, խտրականությանը եւ առողջապահական ծառայությունների մատչելիությանը։
Մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ծավալվեցին ակտիվ քննարկումներ: