«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկում` Հայկական բժշկական ասոցիացիայի հետ, որը ներկայացնում է ավելի քան 40 մասնագիտացված ասոցիացիաներ։ 
Աշխատանքային հանդիպման մասնակիցներին ողջունեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նա ընդգծեց օրենքի նախագծի քննարկման կարևորությունը տարբեր գերատեսչությունների, մասնագիտացված ասոցիացիաների, բժշկական հանրության հետ, ինչը կնպաստի ստեղծել առողջության համապարփակ ապահովագրության լիարժեք և գործնականում արդյունավետ համակարգ:
Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները ներկայացրեց փորձագետ Սամվել Խարազյանը: 
Օրենքի նախագծի քննարկումն ընթացավ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում: