«Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային համաժողով

Հունիսի 8-10-ը Երևանում անցկացվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային համաժողովը: Այն հյուրընկալել էր ոլորտի լավագույն մասնագետների՝ աշխարհի 22 երկրից: Համաժողովի նախագահն էր Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը: Տեղական կազմակերպիչը Հայկական հոգեբուժական ասոցիացիան էր՝ ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ: 
Տարածաշրջանային համաժողովի հյուրերին ու մասնակիցներին արգասաբեր աշխատանք մաղթեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 
Աշխատանքային երկու օրերի ընթացքում կայացան բազմաթիվ դասախոսություններ, գիտական սիմպոզիումներ, որոնց նպատակն էր վեր հանել հոգեկան առողջությանը վտանգող ժամանակակից մարտահրավերներն ու պայքարի արդի մեթոդներ առաջարկել: Համաժողովի մասնակիցներին շնորհվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի 22 ՇՄԶ կրեդիտ: