Մոր, մանկան և երեխաների առողջություն

Հավելյալ սունցում

Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում լավագույնը բացառապես կրծքով սնուցումն է, որն այդ շրջանում լիովին ապահովում է երեխայի հեղուկի, էներգիայի և սնուցողական նյութերի պահանջարկը և պաշտպանում նրան հիվանդություններից։ Սակայն երեխայի աճին և զարգացմանը զուգընթաց միայն կրծքի կաթն այլևս չի կարող բավարարել երեխայի աճող պահանջները, և անհրաժեշտ է նրա օրաբաժնին ավելացնել այլ սնունդ՝ միաժամանակ շարունակելով կրծքով կերակրումը մինչև երկու տարեկանը կամ ավելի երկար։

Նորածինների և մանուկների ճաշացանկեր

Ուղեցույցում ներկայացված են նորածինների և մանուկների ճաշացանկերը, այդ թվում՝ մոտավոր օրաբաժինները, ինչպես նաև հավելյալ սննդի բաղադրատոմսերը և սննդամթերքի քաշը սննդատեսակների տարբեր ծավալներում:

Կնոջ առողջ սնունդը կրծքով կերակրելու ընթացքում

Սովորաբար հղիության ընթացքում կնոջ քաշն ավելանում է միջինում 10-14 կգ-ով։ Հնարավոր է, որ ծննդաբերությունից հետո Ձեր քաշը 3-4 կգ-ով ավելի լինի, քան եղել է մինչև ծննդաբերությունը։ Մի՛ ջանացեք անմիջապես նիհարել. հղիության ընթացքում կուտակված պաշարները, հատկապես ճարպը, կօգտագործվեն կաթվատվության շրջանում։ Կրծքով կերակրելը կօգնի վերականգնելու Ձեր նախկին քաշը և մարմնակազմվածքը, քանի որ այն պահանջում է էներգիայի մեծ ծախս։

Կրծքով կերակրում

Բնությունը հոգացել է, որ երեխայի ծննդի հետ ապահովվի նաև նրա սնունդը։ Մոր կրծքերը սկսում են արտադրել կաթախեժ, որը ոչ միայն հագեցնում է երեխայի քաղցը, այլ նաև պաշտպանում է նրան ամենատարբեր հիվանդություններից՝ ապահովելով կյանքի «լավագույն սկիզբը»։ Կրծքով սնուցումը սկսե՛ք հետծննդյան առաջին ժամվա ընթացքում։ Բժիշկները խորհուրդ են տալիս, որ երեխայի ծնվելուց անմիջապես հետո մայրը գրկի նրան՝ ապահովելով մաշկը մաշկին շփումը։

Հղիների և կերակրող մայրերի առողջ սնուցման սկզբունքները

Հղիությունը շատ կարևոր ժամանակաշրջան է։ Ժամանակն է խորհելու Ձեր ապրելակերպի, սովորությունների և սննդակարգի մասին, քանի որ դրանից է կախված Ձեր և Ձեր ապագա երեխայի առողջությունը, ֆիզիկական և մտավոր զարգացումը: Հղիության և կրծքով կերակրման ընթացքում պետք է ապահովել առողջ սնուցում՝ հետևելով սննդային բուրգի պահանջներին։

Ուղեցույց մայրիկների համար - Վաղ տարիքի երեխաների և հղիների, կերակրող մայրերի սնուցման

Կյանքի առաջին 1000 օրը, ինչը ներառում է ներարգանդային զարգացման 9 ամիսը և ծնունդին հաջորդող 2 տարին, կանխորոշում է անհատի առողջական հեռանկարները հետագա ողջ կյանքի համար։ Երեխայի զարգացման ընթացքում կան մի շարք ճգնաժամային փուլեր, և եթե այդ փուլերից որևէ մեկի ընթացքում առկա են անբարենպաստ պայմաններ, վնասակար գործոններ, ապա դրանք իրենց բացասական հետքն են թողնում անհատի հետագա կյանքի վրա:

Կրթական ուղեցույց. «Հոգացե՛ք Ձեր երեխայի առողջության մասին»

Երեխայի կյանքում մեծ է ծնողի դերը, իսկ ծնող լինելը հեշտ չէ և մեծ համբերություն և պատասխանատվություն է պահանջում։ Միշտ պետք է հիշել, որ երեխայի համար լավագույն օրինակն իր ծնողն է։ Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակությունը բարդ, բայց միաժամանակ հետաքրքիր գործ է։ Մեկ օգտակար խորհւորդ գտնելու համար ծնողը ստիպված է լինում թերթել տասնյակ գրքեր։ Տվյալ ուղեցույցի նպատակն է ծնողների ուշադրությունը սևեռել երեխաների խնամքի հիմնական խնդիրների վրա։

Նախածննդյան խնամք և առողջ հղիություն

Հղիությունը երջանիկ իրադարձություն է Ձեր և Ձեր ընտանիքի կյանքում։ Հղիության բարեհաջող ընթացքի և հնարավոր բարդություններից խուսափելու համար հղի կինը պետք է գտնվի բժշկի կամ տեղամասային բուժաշխատողի հսկողության ներքո։ Ճիշտ հսկողության դեպքում բարդությունները կարելի է կանխել կամ վերացնել, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են վտանգել մոր և պտղի կյանքը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հղիության ժամանակ ի հայտ եկող վտանգների նշանների իմացությունը։

5 խորհուրդ հղիությանը նախապատրաստվելու համար

Սիրելի ապագա ծնողներ, առողջ հղիությունն ապագա երեխայի կյանքի լավագույն սկիզբն է և ձեր ընտանեկան երջանկության լավագույն գրավականը։ Ծնող դառնալը որոշակի փոփոխություններ է ենթադրում Ձեր կյանքում։ Հղիությանը լավագույնս նախապատրաստվելու և երեխային առողջ կյանք պարգևելու համար ապագա մայրերն ու հայրերը պետք է հետևեն որոշակի խորհուրդների։

10 խորհուրդ կանանց մանկան ծննդից հետո

Մանկան ծնունդն ամենաերջանիկ պահն է կնոջ կյանքում։ Երեխայի ծննդի հետ կապված նոր դրական զարգացումները Ձեր և Ձեր ընտանիքի կյանքն առավել իմաստալից և հաճելի են դարձնում։ Այս պահից ի վեր Դուք և Ձեր ընտանիքի անդամները սկսում եք պատրաստվել Ձեր կյանքի ամենապատասխանատու շրջանին՝ կապված Ձեր սիրելի երեխայի խնամքի և դաստիարակության հետ։ Այդուհանդերձ, Դուք պետք է իմանաք, որ մինչև 6 շաբաթ տևող հետծննդյան շրջանը համարվում է առավել վտանգավոր շրջան, երբ կնոջ մոտ կարող են զարգանալ հետծննդյան բարդություններ, իսկ մանկիկը լրացուցիչ ուշադրության և խնամքի կարիք ունի։

Պետության կողմից երաշխավորված մոր և մանկան բուժօգնությունը, հղիության խնամքը և ծննդօգնությունը

Ներկայացված է մանկաբարձագինեկոլոգիական, ինչպես նաև նորածինների և երեխաների պետության կողմից երաշխավորված հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունը։

Կանանց և երեխաների առողջության մասին

Գրքում ներկայացված են կանանց և երեխաների առողջության վերաբերյալ օգտակար տեղեկություններ՝ ձվազատում, դաշտան և պտղաբերություն, նախքան հղիանալը, նախածննդյան խնամք, ծննդաբերության նշանները, ապրելակերպը հղիության և հետծննդյան ընթացքում, հետծննդյան շրջանի փոփոխությունները և վտանգի նշանները, կրծքով կերակրում և այլն։

Գրիպի մասին հուշաթերթիկ մայրիկների համար

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, ջերմություն, մկանացավեր, հազ, գլխացավ։ Որո՞նք են գրիպի հիմնական նշանները, որոնց դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին կամ էլ տանել երեխային առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա կամ առողջության կենտրոն։

Գրիպի մասին հուշաթերթ հղիների համար

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի ախտանշաններն են՝ ջերմությունը, մկանացավերը, հազը, մարմնի ջարդվածության զգացումը, գլխացավը։ Գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, հատկապես խոցելի խմբի անձինք, որոնց շարքին են դասվում նաև հղիները: Հուշաթերթը ներկայացնում է գրիպով չհիվանդանալու համար օգտակար խորհուրդներ։

Պատվաստումների ազգային օրացույց

Պատվաստումների ազգային օրացույցի պատկերազարդ ներկայացում ըստ պատվաստման ժամկետի և պատվաստանյութի։

Տեղեկատվական գրքույկ՝ «Հղիություն և երեխայի ծնունդ»

Կասկածում եք, որ հղի՞ եք։ Չպլանավորված հղիությունը, մանավանդ դեռահաս տարիքում, հեշտ բան չէ։ Դեռահաս աղջիկը կարող է հղիանալ տարբեր իրավիճակների և հանգամանքների բերումով։ Որոշ դեռահաս աղջիկներ հղիանում են երկարատև և կայուն հարաբերությունների ընթացքում, ոմանք էլ՝ թռուցիկ մի կապի արդյունքում։ Երբեմն էլ հղիությունը լինում է բռնաբարության հետևանք։