1-03 Շտապ բժշկական օգնություն

Տեղեկատվական գրքույկ՝ «Երեխայի անվտանգություն»

Հարգելի ծնողներ և մեծահասակներ, լուրջ վնասվածքների հավանականությունը բարձր է երեխաների շրջանում, հատկապես մինչև 5 տարեկանը: Գրքույկում ներկայացվում են՝ վնասվածքն անմիջականորեն պայմանավորող գործոնները, տանը պատահող հիմնական վնասվածքները, փոքր առարկաներ կուլ տալը և շնչուղիներում օտար մարմինը, թունավորումը, կոտրվածքները և այլն։

Առաջին օգնությունը տարբեր իրավիճակներում. Օգնություն ծնողներին

Հանրամատչելի ուղեցույց ծնողների համար՝ առաջին օգնություն ցուցաբերելիս - գիտակցության կորուստ, ուշագնացություն, գլխուղեղի ցնցում, արյունահոսության դադարեցում, արյունահոսություն քթից, վերքերի մշակում։

Առաջին օգնության ցուցաբերումը մինչև շտապօգնության ժամանումը

Գրքույքում ներկայացված են արտակարգ իրավիճակներում և հանկարծակի առաջացած հիվանդությունների ժամանակ կատարվող ինքնօգնության և փոխօգնության հիմունքները:

Յուրաքանչյուր ոք պետք է իրազեկ լինի, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել Շտապ բուժօգնության ծառայությանը (ՇՕ), ինչպես նաև, ցանկալի է, որ տեղյակ լինի առողջությանը և կյանքին վտանգ սպառնացող հիվանդագին վիճակների, հիվանդությունների, վնասվածքների դեպքում ձեռնարկվող անհրաժեշտ միջամտություններին մասին՝ մինչև ՇՕ բրիգադի ժամանումը:

Գրքույկում ներկայացված են հաճախակի հանդիպող հիվանդությունների, հիվանդագին վիճակների և վնասվածքների ժամանակ մինչև ՇՕ բրիգադի ժամանումը կատարվող անհրաժեշտ գործողությունները: