Ընտանիքի առողջություն և ընտանիքի պլանավորում

Հանուն առողջ ընտանիքի

Ուր ամեն հղիություն ցանկալի է, բոլոր ծնունդները՝ սպասված, յուրաքանչյուր երեխա՝ սիրված

Ի՞նչ է հարկավոր իմանալ հանուն առողջ ընտանիքի

Առողջ ընտանիքը ոչ միայն ֆիզիկապես առողջ ամուսիններն ու երեխաներն են, այլ նաև ամուսինների միջև հարաբերություններում փոխադարձ վստահությունը և սերը:

Ապագան Ձեր ձեռքերում է

Գրքում ներկայացված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ արհեստական վիժումները և նման միջամտություններից հետո վտանգներն ու խնամքը, և դրանցից զերծ մնալու համար՝ Հայաստանում առավել տարածված հակաբեղմնավորման մեթոդները՝ ներարգանդային պարույր, պահպանակ և այլն։

Հոգացեք Ձեր և Ձեր երեխաների առողջության մասին

Հղիությունների միջև բավարար ընդմիջումը նպաստում է Ձեր և նորածնի առողջությանը և հնարավորություն է տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել երեխայի խնամքին։

Հանուն ապագա սերնդի և իմ երեխայի առողջության

10 կանոն, որոք պահպանելով դուք հոգ կտանեք Ձեր ապագա սերնդի և երեխայի առողջության համար։

Գրքույկ՝ «Հանուն առողջ ընտանիքի»

Գրքույկը, որ այժմ Ձեր ձեռքերում է և թերթում եք թերահավատորեն կամ ինչ-որ ակնկալիքով, հավանաբար, առաջին նմանօրինակ բովանդակության նյութը կամ գրականությունը չէ, որ ընթերցել կամ ուսումնասիրել եք: Հնարավոր է, որ օգտվել եք այսօրինակ գրքերից և փորձել գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններ Ձեր սեռական կյանքի և վերարտադրովական առողջության վերաբերյալ: Գուցե պատրաստի լուծումներ կամ դեղատոմսեր եք փնտրել, որպիսիք, սովորաբար, հանդիպում են, ասենք, խոհարարական գրքերում:

Տեղեկատվական գրքույկ՝ «Ներարգանդային պարույր»

Ներարգանդային պարույրը (ՆՊ) բեղմնականխման դարձունակ, ապահով և արդյունավետ միջոց է: Այն իրենից ներկայացնում է փոքրիկ և ճկուն հարմարանք, որը պատրաստված է մետաղից և/կամ պլաստմասսայից, որը տեղադրվում է Ձեր արգանդում համապատասխան բժշկի կամ բուժքրոջ կողմից: ՆՊ-ն կարող է լինել իներտ կամ անջատել պղինձ կամ հորմոն:

Տեղեկատվական գրքույկ՝ «Շտապ բեղմնականխման միջոցներ»

Եթե ունեցել եք չպաշտպանված սեռական ակտ, այսինքն` սեքս առանց բեղմնականխիչ միջոցի օգտագործման, կամ եթե կարծում եք, որ Ձեր բեղմնականխիչը չի գործել, կարող եք օգտագործել շտապ բեղմնականխման միջոց (ՇԲ): Շտապ բեղմնականխման միջոցները անվտանգ և արդյունավետ են չպաշտպանված սեռական ակտից հետո հղիությունը կանխելու համար:

Տեղեկատվական գրքույկ՝ «Հորմոնային բեղմնականխիչ հաբեր»

«Հաբ»-ը օրալ (կուլ տալու միջոցով ընդունվող) հորմոնալ բեղմնականխիչ միջոցների համառոտ անվանումն է: Հաբերը պարունակում են կնոջ ձվարաններում արտադրվող սեռական հորմոնների սինթետիկ ածանցյալներ: