Դեռահասների առողջություն

Կրթական ուղեցույց «Դեռահասի առողջությունը»

Դեռահասությունն անհատական զարգացման թերևս ամենադժվար շրջանն է։ Այն կապված է երեխայի օրգանիզմի վերակառուցման և սեռական հասունացման հետ։ Սովորաբար այս տարիքային խումբը դժվար է անցում և՛ երեխայի, և՛ ծնողի համար։ Այդ պատճառով դեռահասության տարիքը համարվում է ճգնաժամային։ Այն բնորոշվում է հուզական անկայունությամբ և տրամադրության արագ փոփոխությամբ, ինքնագնահատականի տատանումներով։ Դեռահասության ճգնաժամը կարող է ընթանալ մեղմ կամ սուր։ Դա մեծապես կախված է դաստիարակությամբ։

Տեղեկատվական գրքույկ՝ «Սեռական հասունացում»

Սեռական հասունացումն այն ժամանակն է, երբ մանկան մարմինը աստիճանաբար վերակերպվում է հասուն մարդու մարմնի: Այս փոփոխությունը տևում է մի քանի տարի. սովորաբար այն տեղի է ունենում 9-17 տարեկան հասակում: Աղջիկների սեռական հասունացումը սկսվում է ավելի վաղ, քան տղաներինը: Այդ տարիներին ուղեղը համապատասխան ազդակներ է ուղարկում սեռական օրգաններին և մարմնի այլ մասերին, որոնք տարածվում են հորմոններ կոչվող նյութերի միջոցով:

Տեղեկատվական գրքույկ՝ «Ճանաչեք Ձեր սեռական և վերարտադրողական իրավունքները»

Ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքները բխում են մարդու ամենակենսական իրավունքների հիմնարար սկզբունքներից։ Սեռականության և վերարտադրողականության առումով այդ իրավունքներն ընդգրկում են երկու հիմնական սկզբունքներ` սեռական և վերարտադրողական բուժօգնության իրավունք և սեռական ու վերարտադրողական հարցերի վերաբերյալ ինքնուրույն որոշումների կայացման իրավունք:

Տեղեկատվական գրքույկ՝ «Զրույց սեռականության մասին»

Դեռահասներին հաճախ հետաքրքրում է, թե ինչ է սեքսը, և ինչ է սեռականությու նը։ «Սեքս» բառը տարբեր նշանակություններ ունի, և մարդիկ էլ տարբեր կերպ են դա ընկալում: Ոմանք սեքսն ընկալում են միայն սեռական հարաբերությունների իմաստով: Մինչդեռ անգլերեն «սեքս» բառը մատնանշում է նաև մարդու պատկանելությունը արական կամ իգական սեռին, այլ կերպ ասած` ենթադրվում է, թե ով է այդ մարդը` տղա՞, թե՞ աղջիկ, տղամա՞րդ, թե՞ կին:

Տեղեկատվական գրքույկ՝ «Ընտրությունը քոնն է»

Դեռահասային տարիները փորձարկման տարիներ են, և երիտասարդները երբեմն կարող են դրսևորել վտանգահարույց վարքագիծ: Այդ տարիքում դեռահասը թեև արդեն երեխա չէ, սակայն դեռևս չափահաս էլ չէ: Ծնողներն էլ չգիտեն` արդյոք որն է ճիշտ` չխառնվել և թույլ տալ, որ նրանք ինքնուրո՞ւյն լուծեն իրենց խնդիրները, թե՞ օգնել կողմնորոշվել իրենց զգացմունքներում և հաղթահարել կյանքի այդ դժվար մարտահրավերները:

Տեղեկատվական գրքույկ՝ «Սեռավարակներ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ»

Սեռավարակները խիստ տարածված են ողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում: Դրանք վարակային հիվանդությունների մի համախումբ են, որոնց հարուցիչները հիմնականում փոխանցվում են սեռական հարաբերությունների կամ ինտիմ այլ շփումների ժամանակ: Հնուց եկող այդ հիվանդություններն այսօր էլ շարունակում են մնալ բժշկական, սոցիալական և հոգեբանական լրջագույն խնդիրներ, մանավանդ որ դրանք ավելի են «երիտասարդացել», այսինքն՝ մեծ տարածում են ստացել նաև երիտասարդների շրջանում:

Տեղեկատվական գրքույկ՝ «Վարքագծային մեթոդներ»

Պատրաստ չե՞ք դառնալու երիտասարդ հայր կամ մայր, սեքսով մի՛ զբաղվեք կամ եթե սեռապես ակտիվ կյանք եք վարում, ապա բեղմնականխման ճիշտ մեթոդ գործածեք յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ: Անցանկալի հղիությունների ճնշող մեծամասնությունը ի հայտ է գալիս անտարբերության կամ պարզապես «դա ինձ հետ չի պատահի» մտածելակերպի հետևանքով: Մինչդեռ ճշմարտություն է մնում այն, որ 10 աղջիկներից 4-ը հղիանում են մոտ 20 տարեկանում:

Տեղեկատվական գրքույկ՝ «Պատնեշային մեթոդներ»

Երիտասարդ զույգերը կարող են որպես անցանկալի հղիությունից խուսափելու մեթոդ ընտրել բեղմնականխման պատնեշային միջոցները, որոնք կարող են կանխել սպերմատոզոիդի միացումը ձվաբջջի հետ: Սրանք նաև հղիության վերահսկման այսպես կոչված «դեղատոմս չպահանջող» մեթոդներն են: