Տեսանյութեր

Բնական և ժամանակակից հակաբեղմնավորիչ մեթոդներ

videos

Ֆիլմում ներկայացված են անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով առավել տարածված բնական և ժամանակակից հակաբեղմնավորման մեթոդները:

Մինչև 5 տարեկան երեխաների հիվանդությունների մասին իրազեկում

videos

Ֆիլմը նկարագրում է մինչև 5 տարեկան երեխաներին հատուկ հիվանդություններն ու խորհուրդներ տալիս, թե ինչպես վարվել այս կամ այն դեպքում:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական ֆիլմ

videos

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական ֆիլմ

Սկրինինգի կարևորությունը վաղ մանկական հասակում

videos

Ֆիլմը պատմում է վաղ մանկական հասակում սկրինինգի կարևորության մասին որպես կարևորագույն կանխարգելիչ ախտորոշման տեսակ:

3 քայլ փոքրիկներին ընդառաջ: Երեխաների անվտանգություն, մաս 1

videos

Երեխաներին անվտանգ պահելը ծնողների պատասխանատվությունն է: Այս տեսանյութը պատրաստվել է ծնողների համար, որը կօգնի կանխազգալ և կանխարգելել վտանգները և պատահարները՝ ապահովելով անվտանգ մանկություն փոքրիների համար:

3 քայլ փոքրիկներին ընդառաջ: Երեխաների անվտանգություն, մաս 2

videos

Երեխաներին անվտանգ պահելը ծնողների պատասխանատվությունն է: Այս տեսանյութը պատրաստվել է ծնողների համար, որը կօգնի կանխազգալ և կանխարգելել վտանգները և պատահարները՝ ապահովելով անվտանգ մանկություն փոքրիների համար:

3 քայլ փոքրիկներին ընդառաջ: Երեխաների անվտանգություն, մաս 3

videos

Այս տեսանյութը պատրաստվել է ծնողների համար, որը կօգնի կանխազգալ և կանխարգելել վտանգները և պատահարները՝ ապահովելով անվտանգ մանկություն փոքրիկների համար:

Հայ հայրիկի դերը ընտանիքում

videos

Հայր. ուժեղ, կամային, վճռական, ընտանիքին նվիրված, նրա նյութական գոյության երաշխավոր։ Հատկանիշներ, որոնք դարեր շարունակ ապահովել են հայի գենի, հայ տեսակի շարունակականությունը։

Մայրություն - ֆիլմ առաջին

videos

Ֆիլմի մտահաղացումը՝ World Vision Հայաստան, ֆիլմը նկարահանվել է ՀՀ առողջապահության նախարարության օժանդակությամբ։

«Ու՞մ մտքով կանցներ» ինտերակտիվ ֆորում թատրոնի ներկայացում

videos

Ինտերակտիվ ֆորում թատրոնի ներկայացում «Ու՞մ մտքով կանցներ»՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց և հասարակության փոխհարաբերություններին: Բերմադրությունը հանդիսատեսին ներկայացվել է 2010 թ. դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության համապետական հետազոտության արդյունքները

videos

Ֆիլմը պատմում է Հայաստանում առաջին անգամ անցկացված համապետական հետազոտության արդյունքների մասին, որի նպատակ է ներկայացնել կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրավիճակը Հայաստանում։

ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտություն, 2009

videos

Սույն հետազոտության նպատակն էր բացահայտել հանրապետության ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում ընտանեկան արժեքային համակարգի զարգացումները և ընտանիքի վիճակը պայմանավորող հիմնական գործոնները, ուսումնասիրել վերարտադրողական վարքագծերի մոտիվացիան, ինչպես նաև վերլուծել ու ներկայացնել առաջարկություններ առկա հիմնախնդիրների հաղթահարման վերաբերյալ:

«Ուժեղ տղամարդը չի բռնանում կնոջ վրա»

videos

«Ուժեղ տղամարդը չի բռնանում կնոջ վրա»

Հայաստանում նշվեց Երիտասարդության միջազգային օրը

videos

Օգոստոսի 12, 2012, Երևան, Հայաստան - Երիտասարդության միջազգային օրը երևանում նշանավորվեց երիտասարդներին արթնության կոչ անող պարային ֆլեշ մոբով, որ մի խումբ երիտասարդներ մեկնարկեցին Հյուսիսային պողոտայի բազմամարդ հատվածում:

Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն

videos

Նպատակն է խորությամբ ուսումնասիրել նորածինների սեռերի համամասնության (ՆՍՀ) շեղումները Հայաստանում և կանխատեսումներ կատարել մեր երկրի համար հնարավոր հետևանքների առումով:

Փոքրիկ ֆիլմ՝ նվիրված 2013 թ. Երիտասարդության միջազգային օրվա թեմային՝ երիտասարդների միգրացիային

videos

Փոքրիկ ֆիլմ՝ նվիրված 2013 թ. Երիտասարդության միջազգային օրվա թեմային՝ երիտասարդների միգրացիային:

Ծիածանի գործով աննախադեպ ինտերակտիվ դատավարություն

videos

Ներկայացումը նվիրված է Հայաստանում տղա երեխաների նախընտրության և հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրին:

«Ապրիր պաշտպանված», կրթական ֆիլմ առողջ սեռական կյանք վարելու մասին

videos

Ֆիլմը սովորեցնում է, թե ինչպես վարել առողջ սեռական կյանք, հեռու մնալ սեռավարակներից, առողջ ընտանիք ունենալու համար:

«Ապրիր առողջ», անիմացիոն ֆիլմ առողջ ապրելակերպի մասին

videos

Ֆիլմը սովորեցնում է առողջ ապրելակերպի և հիգիենայի կանոնները: