Հիվանդությունների կանխարգելում

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերում

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ հայտնաբերվող բոլոր քաղցկեղների մեջ զբաղեցնում է ավելի քան 30%-ը։ Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը պահպանում է կանանց կյանքը։ Կրծքագեղձի քաղցկեղի պատճառած մահերի քանակն անհամեմատ պակաս կլինի, եթե կանայք պահպանեն կրծքագեղձի առողջությանը հետևելու երեք հիմնական սկզբունքները։

Դուք կարող եք կանխել արգանդի վզիկի քաղցկեղը

Անհրաժեշտ է տարին մեկ անգամ դիմել մանկաբարձ-գինեկոլոգի սեռական օրգանների և արգանդի վզիկի զննման համար։ 30 տարեկանից հետո 3 տարին մեկ անգամ անհրաժեշտ է ենթարկվել արգանդի վզիկի բջջաբանական հետազոտության, որը կոչվում է Փափ քսուք։ Հետազոտվեք հանուն Ձեր առողջության, Ձեր ընտանիքի բարօրության։

Գրքույկ. «Զարկերակային գերճնշում. օգտակար խորհուրդներ»

Հիպերտոնիան կարող է արտահայտվել գլխացավով, պարանոցի շրջանի ցավով, սրտխփոցով կամ այլ նշաններով։ Սակայն առավել հաճախ հիպերտոնիայով հիվանդն ակնհայտ գանգատներ չի ունենում։ Այդ իսկ պատճառով հիպերտոնիան կոչում են «լռակյաց հիվանդություն»։ Հետևաբար, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում, խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ այցելել բժիշկին՝ զարկերակային ճնշման ստուգման և հիպերտոնիայի կանխարգելման վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար։