«Անվտանգ սնուցում» պիտակով գրառումներ

Երեխաներին անվտանգ պահելը ծնողների պատասխանատվությունն է: Այս տեսանյութը պատրաստվել է ծնողների համար, որը կօգնի կանխազգալ և կանխարգելել վտանգները և պատահարները՝ ապահովելով անվտանգ մանկություն փոքրիների համար:
Անվտանգ սնուցման հինգ քայլերն են՝ պահպանե՛ք մաքրություն, առանձնացրե՛ք հում և պատրաստի սննդամթերքը, պատրաստե՛ք պատշաճ կերպով, պատրաստե՛ք սննդամթերքը անվտանգ ջերմաստիճանում, և օգտագործե՛ք անվտանգ ջուր և հումք։
Տոնական օրերի ընթացքում անհոգ հանգիստ ապահովելու համար կարևոր նշանակություն ունի ճիշտ և անվտանգ սնուցումը։ Պահպանելով մի քանի պարզ կանոններ՝ մենք հնարավորինս կխուսափենք այնպիսի տհաճ երևույթներից, ինչպիսիք են սննդային թունավորումները։
Մասնագետներին հայտնի է ավելի քան 400 հիվանդություն, որոնք առաջանում են անորակ սննդամթերքի օգտագործման հետևանքով։ Պետք չէ թերագնահատել սննդային մանրէային թունավորման վտանգը։
Սխալ սնվելով դուք զրկվում եք իմունիտետից և համաչափ կազմվածք ունենալուց, փոխարենը ձեռք բերելով խնդիրներ՝ ենթարկվելով վաղաժամ ծերացման և մահացության բարձր ռիսկի։
Տոնական օրերին նախապատրաաստվելիս սննդային թունավորումների և աղիքային վարակների կանխարգելումը սկսվում է մթերքի ձեռք բերման գործընթացից։ Ներկայացվում են խորհուրդներ, որոնք թույլ կտան այդ օրերին չհիվանդանալ։
Խորհուրդներ նոր տարվա տոներից առաջ, որոնք թույլ կտան ամանորյա տոնակատարության սեղանը և սնունդը դարձնել հնարավորինս անվտանգ։
Սննդի պատրաստման և պահման սկզբունքներ՝ պատրաստեք քիչ քանակությամբ, մթերքը պահեք ճիշտ ջերմաստիճանում, մթերքը տաքացրեք ճիշտ ջերմաստիճանում, խուսափեք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, մի օգտագործեք ժամկետանց սնունդ, և այլ օգտակար խորհուրդներ։
Տոնական ճաշատեսակները պատրաստելու կանոնները՝ պահպանեք մաքրություն, առանձնացրեք հում մթերքը պատրաստիից, ապահովեք պատշաճ ջերմային մշակումը, մթերքը պահեք անվտանգ ջերմաստիճանում, օգտագործեք անվտանգ ջուր և սնունդ, և այլ օգտակար խորհուրդներ։
Շատ հաճախ տոնական օրերին սնունդը կարող է պատճառ դառնալ ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների, եթե չարաշահեք դժվարամարս կամ միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ։
Սննդում հաճախ օգտագործվող մթերքների պահպանման ժամկետների պատկերազարդ ներկայացում՝ աղցաններ, թռչնամսից պատրաստված սնունդ, կաթնամթերքներ, տարատեսակ մսեղեն և այլն։
Ամանորյա տոներին մի փոխեք երեխայի սնունդը, նրան թույլ տվեք շատ հյութ խմել, հյուր գնալիս ավելի զգույշ եղեք, կրկնակի ուշադիր եղեք փողոցում սնունդ գնելիս, երեխային սովորեցրեք ձեռքերը լվանալ և այլ օգտակար խորհուրդներ։