«Առաջին բուժօգնություն» պիտակով գրառումներ

Երեխաներին անվտանգ պահելը ծնողների պատասխանատվությունն է: Այս տեսանյութը պատրաստվել է ծնողների համար, որը կօգնի կանխազգալ և կանխարգելել վտանգները և պատահարները՝ ապահովելով անվտանգ մանկություն փոքրիների համար:
Հարգելի ծնողներ և մեծահասակներ, լուրջ վնասվածքների հավանականությունը բարձր է երեխաների շրջանում, հատկապես մինչև 5 տարեկանը: Գրքույկում ներկայացվում են՝ վնասվածքն անմիջականորեն պայմանավորող գործոնները, տանը պատահող հիմնական վնասվածքները, փոքր առարկաներ կուլ տալը և շնչուղիներում օտար մարմինը, թունավորումը, կոտրվածքները և այլն։
Հանրամատչելի ուղեցույց ծնողների համար՝ առաջին օգնություն ցուցաբերելիս - գիտակցության կորուստ, ուշագնացություն, գլխուղեղի ցնցում, արյունահոսության դադարեցում, արյունահոսություն քթից, վերքերի մշակում։
Հիպերտոնիան կարող է արտահայտվել գլխացավով, պարանոցի շրջանի ցավով, սրտխփոցով կամ այլ նշաններով։ Սակայն առավել հաճախ հիպերտոնիայով հիվանդն ակնհայտ գանգատներ չի ունենում։ Այդ իսկ պատճառով հիպերտոնիան կոչում են «լռակյաց հիվանդություն»։ Հետևաբար, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում, խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ այցելել բժիշկին՝ զարկերակային ճնշման ստուգման և հիպերտոնիայի կանխարգելման վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար։
Գրքույքում ներկայացված են արտակարգ իրավիճակներում և հանկարծակի առաջացած հիվանդությունների ժամանակ կատարվող ինքնօգնության և փոխօգնության հիմունքները: Յուրաքանչյուր ոք պետք է իրազեկ լինի, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել Շտապ բուժօգնության ծառայությանը (ՇՕ), ինչպես նաև, ցանկալի է, որ տեղյակ լինի առողջությանը և կյանքին վտանգ սպառնացող հիվանդագին վիճակների, հիվանդությունների, վնասվածքների դեպքում ձեռնարկվող անհրաժեշտ միջամտություններին մասին՝ մինչև ՇՕ բրիգադի ժամանումը: Գրքույկում ներկայացված են հաճախակի հանդիպող հիվանդությունների, հիվանդագին վիճակների և վնասվածքների ժամանակ մինչև ՇՕ բրիգադի ժամանումը կատարվող անհրաժեշտ գործողությունները: