«Առողջ ընտանիք» պիտակով գրառումներ

Այս տեսանյութը պատրաստվել է ծնողների համար, որը կօգնի կանխազգալ և կանխարգելել վտանգները և պատահարները՝ ապահովելով անվտանգ մանկություն փոքրիկների համար:
Հայր. ուժեղ, կամային, վճռական, ընտանիքին նվիրված, նրա նյութական գոյության երաշխավոր։ Հատկանիշներ, որոնք դարեր շարունակ ապահովել են հայի գենի, հայ տեսակի շարունակականությունը։
Ուր ամեն հղիություն ցանկալի է, բոլոր ծնունդները՝ սպասված, յուրաքանչյուր երեխա՝ սիրված
Առողջ ընտանիքը ոչ միայն ֆիզիկապես առողջ ամուսիններն ու երեխաներն են, այլ նաև ամուսինների միջև հարաբերություններում փոխադարձ վստահությունը և սերը:
Գրքույկը, որ այժմ Ձեր ձեռքերում է և թերթում եք թերահավատորեն կամ ինչ-որ ակնկալիքով, հավանաբար, առաջին նմանօրինակ բովանդակության նյութը կամ գրականությունը չէ, որ ընթերցել կամ ուսումնասիրել եք: Հնարավոր է, որ օգտվել եք այսօրինակ գրքերից և փորձել գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններ Ձեր սեռական կյանքի և վերարտադրովական առողջության վերաբերյալ: Գուցե պատրաստի լուծումներ կամ դեղատոմսեր եք փնտրել, որպիսիք, սովորաբար, հանդիպում են, ասենք, խոհարարական գրքերում:
Ֆիլմը սովորեցնում է, թե ինչպես վարել առողջ սեռական կյանք, հեռու մնալ սեռավարակներից, առողջ ընտանիք ունենալու համար: