«Կրծքով կերակրում» պիտակով գրառումներ

Սույն օրենքով կարգավորվում են երեխաներին կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության` արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաև դրանց մասին իրազեկման և տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:
Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում լավագույնը բացառապես կրծքով սնուցումն է, որն այդ շրջանում լիովին ապահովում է երեխայի հեղուկի, էներգիայի և սնուցողական նյութերի պահանջարկը և պաշտպանում նրան հիվանդություններից։ Սակայն երեխայի աճին և զարգացմանը զուգընթաց միայն կրծքի կաթն այլևս չի կարող բավարարել երեխայի աճող պահանջները, և անհրաժեշտ է նրա օրաբաժնին ավելացնել այլ սնունդ՝ միաժամանակ շարունակելով կրծքով կերակրումը մինչև երկու տարեկանը կամ ավելի երկար։
Սովորաբար հղիության ընթացքում կնոջ քաշն ավելանում է միջինում 10-14 կգ-ով։ Հնարավոր է, որ ծննդաբերությունից հետո Ձեր քաշը 3-4 կգ-ով ավելի լինի, քան եղել է մինչև ծննդաբերությունը։ Մի՛ ջանացեք անմիջապես նիհարել. հղիության ընթացքում կուտակված պաշարները, հատկապես ճարպը, կօգտագործվեն կաթվատվության շրջանում։ Կրծքով կերակրելը կօգնի վերականգնելու Ձեր նախկին քաշը և մարմնակազմվածքը, քանի որ այն պահանջում է էներգիայի մեծ ծախս։
Բնությունը հոգացել է, որ երեխայի ծննդի հետ ապահովվի նաև նրա սնունդը։ Մոր կրծքերը սկսում են արտադրել կաթախեժ, որը ոչ միայն հագեցնում է երեխայի քաղցը, այլ նաև պաշտպանում է նրան ամենատարբեր հիվանդություններից՝ ապահովելով կյանքի «լավագույն սկիզբը»։ Կրծքով սնուցումը սկսե՛ք հետծննդյան առաջին ժամվա ընթացքում։ Բժիշկները խորհուրդ են տալիս, որ երեխայի ծնվելուց անմիջապես հետո մայրը գրկի նրան՝ ապահովելով մաշկը մաշկին շփումը։
Գրքում ներկայացված են կանանց և երեխաների առողջության վերաբերյալ օգտակար տեղեկություններ՝ ձվազատում, դաշտան և պտղաբերություն, նախքան հղիանալը, նախածննդյան խնամք, ծննդաբերության նշանները, ապրելակերպը հղիության և հետծննդյան ընթացքում, հետծննդյան շրջանի փոփոխությունները և վտանգի նշանները, կրծքով կերակրում և այլն։