«Հետծննդյան շրջան» պիտակով գրառումներ

Ֆիլմը պատմում է վաղ մանկական հասակում սկրինինգի կարևորության մասին որպես կարևորագույն կանխարգելիչ ախտորոշման տեսակ:
Մանկան ծնունդն ամենաերջանիկ պահն է կնոջ կյանքում։ Երեխայի ծննդի հետ կապված նոր դրական զարգացումները Ձեր և Ձեր ընտանիքի կյանքն առավել իմաստալից և հաճելի են դարձնում։ Այս պահից ի վեր Դուք և Ձեր ընտանիքի անդամները սկսում եք պատրաստվել Ձեր կյանքի ամենապատասխանատու շրջանին՝ կապված Ձեր սիրելի երեխայի խնամքի և դաստիարակության հետ։ Այդուհանդերձ, Դուք պետք է իմանաք, որ մինչև 6 շաբաթ տևող հետծննդյան շրջանը համարվում է առավել վտանգավոր շրջան, երբ կնոջ մոտ կարող են զարգանալ հետծննդյան բարդություններ, իսկ մանկիկը լրացուցիչ ուշադրության և խնամքի կարիք ունի։
Գրքում ներկայացված են կանանց և երեխաների առողջության վերաբերյալ օգտակար տեղեկություններ՝ ձվազատում, դաշտան և պտղաբերություն, նախքան հղիանալը, նախածննդյան խնամք, ծննդաբերության նշանները, ապրելակերպը հղիության և հետծննդյան ընթացքում, հետծննդյան շրջանի փոփոխությունները և վտանգի նշանները, կրծքով կերակրում և այլն։
Հղիությունների միջև բավարար ընդմիջումը նպաստում է Ձեր և նորածնի առողջությանը և հնարավորություն է տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել երեխայի խնամքին։