«Հղիություն» պիտակով գրառումներ

Հղիությունը շատ կարևոր ժամանակաշրջան է։ Ժամանակն է խորհելու Ձեր ապրելակերպի, սովորությունների և սննդակարգի մասին, քանի որ դրանից է կախված Ձեր և Ձեր ապագա երեխայի առողջությունը, ֆիզիկական և մտավոր զարգացումը: Հղիության և կրծքով կերակրման ընթացքում պետք է ապահովել առողջ սնուցում՝ հետևելով սննդային բուրգի պահանջներին։
Կյանքի առաջին 1000 օրը, ինչը ներառում է ներարգանդային զարգացման 9 ամիսը և ծնունդին հաջորդող 2 տարին, կանխորոշում է անհատի առողջական հեռանկարները հետագա ողջ կյանքի համար։ Երեխայի զարգացման ընթացքում կան մի շարք ճգնաժամային փուլեր, և եթե այդ փուլերից որևէ մեկի ընթացքում առկա են անբարենպաստ պայմաններ, վնասակար գործոններ, ապա դրանք իրենց բացասական հետքն են թողնում անհատի հետագա կյանքի վրա:
Հղիությունը երջանիկ իրադարձություն է Ձեր և Ձեր ընտանիքի կյանքում։ Հղիության բարեհաջող ընթացքի և հնարավոր բարդություններից խուսափելու համար հղի կինը պետք է գտնվի բժշկի կամ տեղամասային բուժաշխատողի հսկողության ներքո։ Ճիշտ հսկողության դեպքում բարդությունները կարելի է կանխել կամ վերացնել, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են վտանգել մոր և պտղի կյանքը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հղիության ժամանակ ի հայտ եկող վտանգների նշանների իմացությունը։
Սիրելի ապագա ծնողներ, առողջ հղիությունն ապագա երեխայի կյանքի լավագույն սկիզբն է և ձեր ընտանեկան երջանկության լավագույն գրավականը։ Ծնող դառնալը որոշակի փոփոխություններ է ենթադրում Ձեր կյանքում։ Հղիությանը լավագույնս նախապատրաստվելու և երեխային առողջ կյանք պարգևելու համար ապագա մայրերն ու հայրերը պետք է հետևեն որոշակի խորհուրդների։
Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի ախտանշաններն են՝ ջերմությունը, մկանացավերը, հազը, մարմնի ջարդվածության զգացումը, գլխացավը։ Գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, հատկապես խոցելի խմբի անձինք, որոնց շարքին են դասվում նաև հղիները: Հուշաթերթը ներկայացնում է գրիպով չհիվանդանալու համար օգտակար խորհուրդներ։
Գրքույկը, որ այժմ Ձեր ձեռքերում է և թերթում եք թերահավատորեն կամ ինչ-որ ակնկալիքով, հավանաբար, առաջին նմանօրինակ բովանդակության նյութը կամ գրականությունը չէ, որ ընթերցել կամ ուսումնասիրել եք: Հնարավոր է, որ օգտվել եք այսօրինակ գրքերից և փորձել գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններ Ձեր սեռական կյանքի և վերարտադրովական առողջության վերաբերյալ: Գուցե պատրաստի լուծումներ կամ դեղատոմսեր եք փնտրել, որպիսիք, սովորաբար, հանդիպում են, ասենք, խոհարարական գրքերում:
Կասկածում եք, որ հղի՞ եք։ Չպլանավորված հղիությունը, մանավանդ դեռահաս տարիքում, հեշտ բան չէ։ Դեռահաս աղջիկը կարող է հղիանալ տարբեր իրավիճակների և հանգամանքների բերումով։ Որոշ դեռահաս աղջիկներ հղիանում են երկարատև և կայուն հարաբերությունների ընթացքում, ոմանք էլ՝ թռուցիկ մի կապի արդյունքում։ Երբեմն էլ հղիությունը լինում է բռնաբարության հետևանք։