«Մանկան ծնունդ» պիտակով գրառումներ

Մանկան ծնունդն ամենաերջանիկ պահն է կնոջ կյանքում։ Երեխայի ծննդի հետ կապված նոր դրական զարգացումները Ձեր և Ձեր ընտանիքի կյանքն առավել իմաստալից և հաճելի են դարձնում։ Այս պահից ի վեր Դուք և Ձեր ընտանիքի անդամները սկսում եք պատրաստվել Ձեր կյանքի ամենապատասխանատու շրջանին՝ կապված Ձեր սիրելի երեխայի խնամքի և դաստիարակության հետ։ Այդուհանդերձ, Դուք պետք է իմանաք, որ մինչև 6 շաբաթ տևող հետծննդյան շրջանը համարվում է առավել վտանգավոր շրջան, երբ կնոջ մոտ կարող են զարգանալ հետծննդյան բարդություններ, իսկ մանկիկը լրացուցիչ ուշադրության և խնամքի կարիք ունի։
Կասկածում եք, որ հղի՞ եք։ Չպլանավորված հղիությունը, մանավանդ դեռահաս տարիքում, հեշտ բան չէ։ Դեռահաս աղջիկը կարող է հղիանալ տարբեր իրավիճակների և հանգամանքների բերումով։ Որոշ դեռահաս աղջիկներ հղիանում են երկարատև և կայուն հարաբերությունների ընթացքում, ոմանք էլ՝ թռուցիկ մի կապի արդյունքում։ Երբեմն էլ հղիությունը լինում է բռնաբարության հետևանք։