«Նորածին» պիտակով գրառումներ

Ֆիլմը պատմում է վաղ մանկական հասակում սկրինինգի կարևորության մասին որպես կարևորագույն կանխարգելիչ ախտորոշման տեսակ:
Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում լավագույնը բացառապես կրծքով սնուցումն է, որն այդ շրջանում լիովին ապահովում է երեխայի հեղուկի, էներգիայի և սնուցողական նյութերի պահանջարկը և պաշտպանում նրան հիվանդություններից։ Սակայն երեխայի աճին և զարգացմանը զուգընթաց միայն կրծքի կաթն այլևս չի կարող բավարարել երեխայի աճող պահանջները, և անհրաժեշտ է նրա օրաբաժնին ավելացնել այլ սնունդ՝ միաժամանակ շարունակելով կրծքով կերակրումը մինչև երկու տարեկանը կամ ավելի երկար։
Ուղեցույցում ներկայացված են նորածինների և մանուկների ճաշացանկերը, այդ թվում՝ մոտավոր օրաբաժինները, ինչպես նաև հավելյալ սննդի բաղադրատոմսերը և սննդամթերքի քաշը սննդատեսակների տարբեր ծավալներում:
Բնությունը հոգացել է, որ երեխայի ծննդի հետ ապահովվի նաև նրա սնունդը։ Մոր կրծքերը սկսում են արտադրել կաթախեժ, որը ոչ միայն հագեցնում է երեխայի քաղցը, այլ նաև պաշտպանում է նրան ամենատարբեր հիվանդություններից՝ ապահովելով կյանքի «լավագույն սկիզբը»։ Կրծքով սնուցումը սկսե՛ք հետծննդյան առաջին ժամվա ընթացքում։ Բժիշկները խորհուրդ են տալիս, որ երեխայի ծնվելուց անմիջապես հետո մայրը գրկի նրան՝ ապահովելով մաշկը մաշկին շփումը։
Կյանքի առաջին 1000 օրը, ինչը ներառում է ներարգանդային զարգացման 9 ամիսը և ծնունդին հաջորդող 2 տարին, կանխորոշում է անհատի առողջական հեռանկարները հետագա ողջ կյանքի համար։ Երեխայի զարգացման ընթացքում կան մի շարք ճգնաժամային փուլեր, և եթե այդ փուլերից որևէ մեկի ընթացքում առկա են անբարենպաստ պայմաններ, վնասակար գործոններ, ապա դրանք իրենց բացասական հետքն են թողնում անհատի հետագա կյանքի վրա:
Հղիությունների միջև բավարար ընդմիջումը նպաստում է Ձեր և նորածնի առողջությանը և հնարավորություն է տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել երեխայի խնամքին։
Նպատակն է խորությամբ ուսումնասիրել նորածինների սեռերի համամասնության (ՆՍՀ) շեղումները Հայաստանում և կանխատեսումներ կատարել մեր երկրի համար հնարավոր հետևանքների առումով: