«Պահպանակ» պիտակով գրառումներ

Ֆիլմում ներկայացված են անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով առավել տարածված բնական և ժամանակակից հակաբեղմնավորման մեթոդները:
Գրքում ներկայացված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ արհեստական վիժումները և նման միջամտություններից հետո վտանգներն ու խնամքը, և դրանցից զերծ մնալու համար՝ Հայաստանում առավել տարածված հակաբեղմնավորման մեթոդները՝ ներարգանդային պարույր, պահպանակ և այլն։
Պատրաստ չե՞ք դառնալու երիտասարդ հայր կամ մայր, սեքսով մի՛ զբաղվեք կամ եթե սեռապես ակտիվ կյանք եք վարում, ապա բեղմնականխման ճիշտ մեթոդ գործածեք յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ: Անցանկալի հղիությունների ճնշող մեծամասնությունը ի հայտ է գալիս անտարբերության կամ պարզապես «դա ինձ հետ չի պատահի» մտածելակերպի հետևանքով: Մինչդեռ ճշմարտություն է մնում այն, որ 10 աղջիկներից 4-ը հղիանում են մոտ 20 տարեկանում: