«Սեռական կյանք» պիտակով գրառումներ

Ֆիլմը սովորեցնում է, թե ինչպես վարել առողջ սեռական կյանք, հեռու մնալ սեռավարակներից, առողջ ընտանիք ունենալու համար:
Դեռահասներին հաճախ հետաքրքրում է, թե ինչ է սեքսը, և ինչ է սեռականությու նը։ «Սեքս» բառը տարբեր նշանակություններ ունի, և մարդիկ էլ տարբեր կերպ են դա ընկալում: Ոմանք սեքսն ընկալում են միայն սեռական հարաբերությունների իմաստով: Մինչդեռ անգլերեն «սեքս» բառը մատնանշում է նաև մարդու պատկանելությունը արական կամ իգական սեռին, այլ կերպ ասած` ենթադրվում է, թե ով է այդ մարդը` տղա՞, թե՞ աղջիկ, տղամա՞րդ, թե՞ կին:
Դեռահասային տարիները փորձարկման տարիներ են, և երիտասարդները երբեմն կարող են դրսևորել վտանգահարույց վարքագիծ: Այդ տարիքում դեռահասը թեև արդեն երեխա չէ, սակայն դեռևս չափահաս էլ չէ: Ծնողներն էլ չգիտեն` արդյոք որն է ճիշտ` չխառնվել և թույլ տալ, որ նրանք ինքնուրո՞ւյն լուծեն իրենց խնդիրները, թե՞ օգնել կողմնորոշվել իրենց զգացմունքներում և հաղթահարել կյանքի այդ դժվար մարտահրավերները:
Սեռավարակները խիստ տարածված են ողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում: Դրանք վարակային հիվանդությունների մի համախումբ են, որոնց հարուցիչները հիմնականում փոխանցվում են սեռական հարաբերությունների կամ ինտիմ այլ շփումների ժամանակ: Հնուց եկող այդ հիվանդություններն այսօր էլ շարունակում են մնալ բժշկական, սոցիալական և հոգեբանական լրջագույն խնդիրներ, մանավանդ որ դրանք ավելի են «երիտասարդացել», այսինքն՝ մեծ տարածում են ստացել նաև երիտասարդների շրջանում: