«Սեռական հասունացում» պիտակով գրառումներ

Դեռահասությունն անհատական զարգացման թերևս ամենադժվար շրջանն է։ Այն կապված է երեխայի օրգանիզմի վերակառուցման և սեռական հասունացման հետ։ Սովորաբար այս տարիքային խումբը դժվար է անցում և՛ երեխայի, և՛ ծնողի համար։ Այդ պատճառով դեռահասության տարիքը համարվում է ճգնաժամային։ Այն բնորոշվում է հուզական անկայունությամբ և տրամադրության արագ փոփոխությամբ, ինքնագնահատականի տատանումներով։ Դեռահասության ճգնաժամը կարող է ընթանալ մեղմ կամ սուր։ Դա մեծապես կախված է դաստիարակությամբ։
Գրքույկը, որ այժմ Ձեր ձեռքերում է և թերթում եք թերահավատորեն կամ ինչ-որ ակնկալիքով, հավանաբար, առաջին նմանօրինակ բովանդակության նյութը կամ գրականությունը չէ, որ ընթերցել կամ ուսումնասիրել եք: Հնարավոր է, որ օգտվել եք այսօրինակ գրքերից և փորձել գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններ Ձեր սեռական կյանքի և վերարտադրովական առողջության վերաբերյալ: Գուցե պատրաստի լուծումներ կամ դեղատոմսեր եք փնտրել, որպիսիք, սովորաբար, հանդիպում են, ասենք, խոհարարական գրքերում:
Սեռական հասունացումն այն ժամանակն է, երբ մանկան մարմինը աստիճանաբար վերակերպվում է հասուն մարդու մարմնի: Այս փոփոխությունը տևում է մի քանի տարի. սովորաբար այն տեղի է ունենում 9-17 տարեկան հասակում: Աղջիկների սեռական հասունացումը սկսվում է ավելի վաղ, քան տղաներինը: Այդ տարիներին ուղեղը համապատասխան ազդակներ է ուղարկում սեռական օրգաններին և մարմնի այլ մասերին, որոնք տարածվում են հորմոններ կոչվող նյութերի միջոցով: