• Նկարագրություն

    Ծառայությունների մատուցման ոլորտում՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանն ուղղված՝ իմունականխարգելման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում կազմակերպվել են COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ դասընթացներ:

    Տվյալ դասընթացների շրջանակում հնարավորություն է տրվում ծառայությունների մատուցման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ստանալու համապարփակ տղեկատվություն` պատվաստումային գործընթացի վերաբերյալ:

    Դասընթացի ընթացքում ներկայացվել է Կովիդ-19-ի դեմ պատվաստանյութերը, հակացուցումները:

    Դասընթացի երկրորդ փուլում իրականացվել է նաև պատվաստումներ

  • COVID-19 պատվաստումներ

    COVID-19 համավարակն իրական մարտահրավեր է համաշխարհային անվտանգության, տնտեսության և առողջապահության ոլորտների համար: Նման իրավիճակում ճիշտ ու ժամանակին պատվաստում ստանալը կարևոր նախադրյալ է համավարակը եթե ոչ ամբողջովին հաղթահարելու, ապա վարակելիության ընթացքը դանդաղեցնելու և մահացության դեպքերը նվազեցնելու համար:

    Ըստ նախնական տվյալների՝ բոլոր պատվաստանյութերը ցույց են տվել բարձր արդյունավետություն հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերում հոսպիտալացման և մահացության դեմ: Հայաստանում պատվաստվող քաղաքացիների թիվը մեծացնելու նպատակով ներդրվել է պատվաստումների շարժական կլինիկաների մոդելը:

  • Տնտեսվարողների ցանկ

    Բացառիկ ցուցանիշների դեպքում տնտեսվարողների ցանկությամբ վերջիններիս տրամադրվում է վկայականներ՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված իմունականխարգելման վերաբերյալ դասընթացներին մասնակցելու և տնտեսվարողների աշխատակիցների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու վերաբերյալ:

  • Հրամաններ

    Ծառայությունների մատուցման ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելմանն ուղղված իմունականխարգելման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելոի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները հաստատելու, դրանք համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու եվ դրա անհատական կազմը հաստատելու մասին հրաման

  • Կոնտակտային տվյալներ

    Հեռ. (+374) 10 230-191

Հավելվածը գործարկվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ իրականացվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի շրջանակներում:

© ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են | 2025