Հայաստանում կերակրի աղի յոդացման ծրագրի վերահսկումը մեծ ծախսեր չի պահանջի

1990-ականներից ի վեր, կերակրի աղի համընդհանուր յոդացման (ԱՀՅ) ծրագրերի արդյունավետությունն ամբողջ աշխարհում գնահատվում է ծախսատար ներկայացուցչական հետազոտությունների միջոցով: Թեև ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս անցկացնել այդպիսի հետազոտություններ առնվազն հինգ տարին մեկ անգամ, շատ երկրներում բնակչության շրջանում յոդացված աղի ծածկույթի և յոդային սնուցման կարգավիճակի վերաբերյալ տվյալները ավելի քան 10 տարեկան են: 

2004 թվականին, կերակրի աղի պարտադիր յոդացման մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումից հետո արձանագրվել են ծրագրի կատարման բարձր ցուցանիշներ՝ 2005 և 2016 թվականներին յոդացված աղով տնային տնտեսությունների ընդգրկվածությունը կազմել է ավելի քան 99%, իսկ դպրոցական տարիքի երեխաների մեզում յոդի խտությունը 2016 թվականին եղել է ավելի քան 240 մկգ/լ:

2023 թվականին Յոդի Գլոբալ Ցանցի (ՅԳՑ) աջակցությյամբ Հայաստանում իրականացվեց  պիլոտային նախագիծ, որի շրջանակներում կիրառվեց ԱՀՅ ծրագրերի մոնիտորինգի նոր, անհամեմատ սակավ ծախսատար մոտեցում (կոչված FORTIMAS): Վերլուծության ենթարկվեցին  ներքին աղբյուրներից հասանելի, այդ թվում յոդացված աղի արտադրության և ներմուծման բազմամյա տվյալներ՝ հաշվարկվեց յոդացված աղով բնակչության “ակնկալվող” ընդգրկվածությունը (>100%): Ուղղակի անալիզները պարզեցին, որ որակյալ յոդացված աղով տնային տնտեսությունների ծածկույթը կազմում է 92% (փռերինը՝ մոտ 100%), 1-ին եռամսյակի հղի կանանց շրջանում առկա է յոդային սնուցման բարենպաստ կարգավիճակ (mUIC 175,3 մկգ/լ): Նորածինների շրջանում թիրետրոպ հորմոնի բարձր մակարդակների (>5 mIU/L) նվազող և մշտապես 3%-ից պակաս տարածվածության հայտնաբերումը նույնպես հաստատեց հղի կանանց յոդային սնուցման պատշաճ վիճակը:

Այսպիսով, Հայաստանի փորձը ցույց տվեց, որ երկրում յոդացված կերակրի աղի  մատակարարման և բնակչության յոդային սնուցման կարգավիճակի միջև համապատասխանությունը կարելի է փաստագրել՝ օգտագործելով FORTIMAS մեթոդաբանությունը՝ որպես աղի յոդացման ազգային ծրագրի ընթացքին շարունակաբար հետևելու էժան և արագ մոտեցում:


Since the beginning of the global efforts in the early 1990’s to promote national salt iodization programs around the world, countries have primarily relied on relatively costly donor supported population-based surveys to assess coverage of iodized salt and iodine status among their populations.  Although the WHO recommends that such “nationally representative” surveys be conducted about every five years, in most countries data on rates of coverage of adequately iodized salt and population iodine status are >10 years old.  
In 2004, after the adoption of the RA government's decree on the mandatory iodization of food-grade salt, high performance indicators of the programme were recorded. National surveys in 2005 and 2016 confirmed 99% household coverage of any iodized salt, and mUIC >240 µg/L among school age children in 2016.  
In 2023, the Iodine Global Network (IGN) supported the “pilot” implementation of the FORTIMAS (Fortification Monitoring and Surveillance) methodology, adapted to tracking “effective coverage” of iodized salt, in Armenia. Primary analysis of non-probabilistic data showed high (92%) household coverage of adequately iodized salt and optimum (175.3 µg/L) median urinary iodine concentration among 1st trimester pregnant women, across purposively selected sentinel sites. Secondary analysis of data on production, imports and distribution of iodized salt indicated consistently high expected and assessed population coverage of iodized salt during the past decade. The prevalence of neonatal TSH levels above 5 mUI/L (an indicator of iodine status among pregnant women) over past 12 years was less than 3% with a general trend of decreasing from 2.35% in 2017 to 1.39% in 2023.
Armenia experience demonstrated that, consistency between the overall (dietary) iodized salt supply in the country and iodine status of the population, may be documented using the FORTIMAS methodology as a low-cost and rapid approach for on-going tracking of national salt iodization programs

Դիտել/Ներբեռնել զեկույցը
English version is available, you can watch or download it HERE