Առողջապահության ազգային ինստիտուտ
  • ABOUT US
    • GOALS AND OBJECTIVES
    • Charter / Structure
    • HISTORICAL OVERVIEW
    • Gallery
    • OUR LEGENDS
    • RECTORS AND DIRECTORS
    • Տնօրենի Ողջույնի խոսք
    • Work with us
  • NIH SUBDIVISIONS
    • HEALTH INFORMATION ANALYTICAL CENTER
    • HEALTH NATIONAL ACCOUNTS
    • ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՀԳԲԳ ԿԵՆՏՐՈՆ
    • PROFESSIONAL CERTIFICATE NATIONAL CENTER
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
    • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ
  • PUBLICATIONS
    • ԷԹԻԿԱՅԻ ԿՈՄԻՏԵ
    • Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
    • SCIENTIFIC MEDICINE JOURNAL
    • "Healthcare" magazine
    • HEALTH INFORMER
    • INTERNATIONAL PUBLICATIONS
    • Հայաստանի ժողովրդագրական եվ առողջապահական հարցերի հետազոտություն (ՀԺԱՀ)
    • Զեկույցներ, ուղեցույցներ, տարեգրքեր, հետազոտություններ
  • ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
  • ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
    • Առողջապահության նախարարության հաշվետվական ձեվերը էլեկտրոնային ձեվաչափով հանձնելու ձեվի մասին տեսանյութ
  • HEALTH CARE SERVICES
    • Laboratories
  • ACTIVITY
    • NEWS
    • EVENTS
    • ANNOUNCMENTS
  • Contact Us
  • ՇՄԶ կրեդիտավորված միջոցառումներ կազմակերպման կարգը
  • ՇՄԶ կրեդիտավորված միջոցառումներ
  • Տեղեկատվություն՝ բուժաշխատողների հավաստագրում
  • Բուժաշխատողների ռեգիստր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ (ՄԳՀԱԿ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Բուժաշխատողների աշխատանքի առանձնահատկություն­ները և մեծագույն պատասխանատվությունը մարդկանց կյանքի և առողջության գործում պահանջ են ստեղծում նրանց պարտադիր շարունակական կրթության, այն է՝ ողջ կյանքի կամ մասնագիտական գործունեության ողջ ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման:

Ելնելով բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների ամրագրման և ներդրման, ինչպես նաև առկա խնդրի լուծման անհրաժեշտությունից, ՀՀ-ում իրականացվեց շարունակական բժշկական կրթության համակարգի ռեֆորմ և անցում ՇՄԶ կրեդիտային համակարգի:

Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում իրականացված փոփոխությունների և լրացումների (ուժի մեջ է մտել 2016թ. մայիսի 4-ին) ՀՀ օրենքով սահմանվեց ավագ և միջին բուժաշխատողների համար հավաստագրում անցնելու պահանջ (https://www.arlis.am/documentview.aspx?docid=144765):

Վերոնշյալ օրենքը սահմանում է.

  • Հավաստագրումը շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման և ՇՄԶ հավաստագրի տրամադրման ընթացակարգն է:
  • Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը (ՇՄԶ հավաստագիր) բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվությունն է, որը տրվում է օրենքով նախատեսված դեպքերում՝ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ (ՇՄԶ կրեդիտներ) հավաքելու և յուրաքանչյուր շրջափուլում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում։

Պահանջվող կրեդիտների նվազագույն քանակը ամրագրված է օրենքով. յուրաքանչյուր շրջափուլի համար ավագ բուժաշխատողները (բժիշկները) պետք է հավաքեն առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները (բուժքույր, բուժակ)՝ 140 ՇՄԶ կրեդիտ և դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ:

ՀՀ-ում տարբերում են ՇՄԶ կրեդիտների 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթություն կամ ինքնազարգացման համար շնորհվող կրեդիտներ:

Տեսական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում տեսական մասնագիտական դասընթացներին (օր.՝ սեմինար, դասախոսություն, գիտաժողով, համագումար և այլն) մասնակցության և/կամ իրականացման համար:

Գործնական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում գործնական ակտիվություն պարունակող գիտագործնական միջոցառումներին, (օր.՝ վարպետաց դաս) մասնակցության և/կամ իրականացման համար:

Ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտները տրամադրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի (ԷՈՒՆ) յուրացման և/կամ դրանց մշակման, ինչպես նաև գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար:

Էլեկտրոնային ուսուցողական նյութերը ինքնուրույն ուսուցման համար նախատեսված, տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ մշակված և ցանցային կայքերում տեղադրված նյութերն են, որոնք համապատասխանում են ԷՈՒՆ-ի կրեդիտավորմանը ներկայացվող պահանջներին:

Հավաստագրման առաջին շրջափուլը ընդգրկում է 4 մայիս 2016թ. – 1 հունվար 2023թ. ժամանակահատվածը:

Վերջնաժամկետի ավարտից հետո ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը եւ մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը եւ դրանց շնորհման կարգը հաստատելու մասին հրաման:


Ողջունում ենք Ձեզ ՓԲ Ընկերության պաշտոնական կայքում:

Ձև 1՝ Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառման կրեդիտավորման հայտ


Ձև 2՝ Էլեկտրոնային ուսուցողական նյութերի (էլեկտրոնային մոդուլի) կրեդիտավորման հայտ


Ձև 5՝ Շահերի բախման հայտարարագիր

Հայերեն        English        Русский

Ձև 6՝ ՇՄԶ միջոցառման կազմակերպիչների անհատականացման միջոցները․


Ձև 8՝ Մասնակցության ձեվաթուղթ


Ձև 9՝ Մասնակիցների անվանական ցանկ


Ձև 10՝ Շմզ միջոցառման մշտադիտարկման թերթիկ


Ձև 11՝ Հաշվետվություն


Բուժաշխատողների թեստավորում

Հայտ        Ցանկ
Կայքը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ: Այստեղ արտահայտված տեսակետները ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտինն է և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին:
© ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են | 2025