Դասարանում

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային անվտանգությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 17-ին նախատեսվում է կազմակերպել թատերական ներկայացմամբ միջոցառում «Դասարանում» խորագրով:
Սիրով հրավիրում ենք բոլոր երեխաներին և նրանց ծնողներին Նոյեմբերի 17-ին ժամը 12:00 «Մետրոնոմ» առևտրի կենտրոն՝ հասցե ՀՀ, Երևան, Իսահակյան 22/10:
Միջոցառման նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը առողջ և անվտանգ սննդի վերաբերյալ, ինչպես նաև տարածել առողջ ապրելակերպի գաղափարը:
Նոյեմբերի 17, սկիզբը 12։00։
«Մետրոնոմ» առևտրի կենտրոն՝ հասցե ՀՀ, Երևան, Իսահակյան 22/10