ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ընկերության նպատակները հիմնականում կայանում են բժշկական կլինիկական ուղեցույցների պատրաստման, կլինիկական չափորոշիչների, չափորոշչավորման պատասխանատու օղակների գործառույթների, կառուցվածքային և ֆինանսատեխնիկական ապահովման մեխանիզմների մշակման, ներդրման և վերահսկման, առողջապահության համակարգի գործունեության արդյունավետ գնահատման նպատակով տեղեկատվության հավաքագրման, ազգային զեկույցների պատրաստման, առողջապահության կադրային ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրման և շտեմարանի ստեղծման մեջ:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն իրականացնում է աշխատանքներ՝ ուղղված առողջապահության զարգացման հիմնական ուղղություններից և ռազմավարությունից բխող խնդիրների լուծմանը: Մասնավորապես`

կազմակերպում է բժիշկների, ստոմատոլոգների, միջին բուժ անձնակազմի գիտելիքների բարձրացման նպատակով հետբուհական և լրացուցիչ կրթական ծրագրեր

իրականացնում է առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց, այսինքն շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի կազմակերպում: Իրականացնում է նաև Կրթական ծրագրերին կրեդիտներ տրամադրելու գործընթաց:

Առողջապահական հիմնարկներից բժշկական վիճակագրության և բժշկասանիտարական տեղեկատվության հավաքագրման և վերլուծության աշխատանքների իրականացում, ինչպես նաև բնակչության առողջության վիճակի ուսումնասիրման նպատակով գիտական հետազոտությունների և մոնիթորինգի անցկացնում.

Կլինիկական և լաբորատոր գործունեության իրականացում,այդ թվում ստոմատոլոգիական ծառայությունների մատուցում,

Իրականացնում է հրատարակչական գործունեություն (նորմատիվ ակտերի, զեկուցագրերի գիտաուսումնամեթոդական գրականության, տեղեկետվական և այլ նյութերի հրատարակումը և բազմացումը, Առողջապահական լրատու ամսաթերթի և «Առողջապահություն» հանդեսի տպագրում).

Այլ ծրագրերի իրականացում`

1) Ազգային զեկույցների պատրաստման աշխատանքներ, մասնավորապես, տարեկան կտրվածքով: Թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույցի, Առողջապահության ազգային հաշիվների, Հայաստանի առողջապահության համակարգի գործունեության գնահատման զեկույցների կազմման ուղղությամբ:

2) 2) ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ դեմ պայքարի գործակալության աջակցությամբ բուժանձնակազմի համար «ՄԻԱՎ վարակ դասընթացի» իրականացման աշխատանքներ

Գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների և կլոր սեղանների կազմակերպում