Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարում և բուժում

Ուղեցույցում ներկայացված են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ)՝ զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և նրանց զարգացման ռիսկի գործոնների վաղ հայտնաբերման, նույնականացման, գնահատման, կառավարման և բուժման հիմնախնդիրները, ինչպես նաև 35 տարեկան և բարձր բնակչության շրջանում սքրինինգային հետազոտությունների իրականցման գործելակարգերը, որոնք մշակվել են ապացուցողական բժշկության տվյալների և միջազգային փորձի հիման վրա։ Ուղեցույցը կնպաստի առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների՝ ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների միասնականացված գործունեության կազմակերպմանը նշված հիվանդությունների և նրանց ռիսկի գործոնների կառավարման գործընթացում, ինչը կբարձրացնի ոչ միայն բուժական միջամտությունների արդյունավետությունը, այլև հնարավորություն կտա գնահատելու և վերագնահատելու այն։ Ուղեցույցը մշակվել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲ Ընկերության կողմից, աշխատանքները ղեկավարել և համակարգվել են ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի միջև կնքված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի նախապատրաստման համար նախատեսված թիվ TF 013103 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Ուղեցույցում նշված մոտեցումները կիրառվելու են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված սքրինինգային ծրագրերի իրականացման ընթացքում։

Դիտել/Ներբեռնել զեկույցը