Թմրամիջոցների գործածման պատճառների վերաբերյալ ուսումնասիրության զեկույց

Սույն զեկույցը ներկայացնում է Հայաստանում թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված, պետական մարմինների կողմից հաշվառված դատապարտյալների շրջանում նախկինում թմրամիջոցների գործածման պատճառների վերաբերյալ անանուն հարցման միջոցով իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության յուրօրինակ մեթոդաբանության և հարցման մասնակիցների ճշգրիտ, թիրախային ընտրության շնորհիվ զեկույցում վերհանվել են անօրինական թմրամիջոցների գործածման հիմնական դրդապատճառները, գնահատվել է դրանց տարածվածությունը, ինչպես նաև իրավիճակի և հարցման արդյունքների վերլուծության ու համադրման միջոցով վերհանվել են անօրինական թմրամիջոցների գործածման հիմնական պատճառների և շարժառիթների հետ կապված առանձնահատկությունները Հայաստանում: Զեկույցն օգտակար տեղեկատվության և վերլուծության աղբյուր կարող է հանդիսանալ ինչպես պետական մարմինների, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների համար:

Դիտել/Ներբեռնել զեկույցը