ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Առողջապահության ազգային ինստիուտ

«Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․Ներդրումները հիմնավորող փաստարկներ» զեկույցի շնորհանդես.

«Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․Ներդրումները հիմնավորող փաստարկներ» զեկույցի շնորհանդես.


Սույն թվականի մայիսի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» ծրագրի շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության փորձագետների թիմի կողմից մշակված «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում. Ներդրումները հիմնավորող փաստարկներ» զեկույցի շնորհանդեսը: 

Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ), մասնավորապես՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը և շնչառական քրոնիկ հիվանդությունները, հանդիսանում են առողջապահության համակարգի հարաճուն խնդիրներից մեկը: ՀՀ առավել տարածված չորս ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է շուրջ 85%, վաղաժամ մահացությունը` շուրջ 20%: Յուրաքանչուր երկրորդ բնակիչ մահանում է սրտանոթային հիվանդություններից, յուրաքանչյուր հինգերորդը` քաղցկեղից, ընդ որում,
Հաշվի առնելով Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և առողջապահության համակարգի բարեփոխումների ահագնացող անհրաժեշտությունը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկեցին ՈՎՀ-ի կանխարգելման և պայքարի գործում ներդրումներ կատարելու տնտեսական վերլուծության անհրաժեշտությունը, և այդ նպատակով 2018թ-ի նոյեմբերին ՄԱԿ-ի փորձագետների թիմն այցելեց Հայաստան: Արդյունքում պատրաստվեց «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․ ներդրումները հիմնավորող փաստարկներ» թեմայով զեկույց: 
Զեկույցում ներկայացված են ՈՎՀ-ի տնտեսական բեռի և դրա նվազեցմանն ուղղված ներդրումային միջոցառումների վերաբերյալ փաստեր: Միջոցառումների իրականացման համար պահանջվող ծախսերի հաշվարկը հնարավորություն է ընձեռում գնահատել կանխարգելման և կլինիկական միջամտությունների նպատակով քաղաքական միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալները, ինչպես նաև ներդրումների դիմաց առավելագույն օգուտ ապահովող քաղաքականության փաթեթների ընտրությունը: 
      Տնտեսական վնասի վերլուծությունը վկայում է, որ ՈՎՀ-ով պայմանավորված տնտեսական  ծախսերը  (թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի) կազմում են 362.7 մլրդ ՀՀ դրամ, որը հավասար է 2017թ-ին հանրապետության համախառն ներքին արդյունքի 6.5%-ին: