Ոչ վարակիչ հիվանդությունների տնտեսական բեռի գնահատման մեթոդաբանության վերաբերյալ երկօրյա սեմինար

Սույն թվականի հունիսի 17-18-ը Ցենտրալ հյուրանոցում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն և Վաշինգտոնի համալսարանի Առողջապահության չափորոշիչների և գնահատման ինստիտուտը (IHME- Institute for Health Metrics and Evaluation) համատեղ կազմակերպել են ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) տնտեսական բեռի գնահատման մեթոդաբանության վերաբերյալ երկօրյա սեմինար, որի շրջանակում քննարվեց ՈՎՀ հիմնախնդիրները և տնտեսական բեռը: Երկօրյա սեմինարը վարում էին պրոֆեսոր Մոհսեն Նաղավին (Mohsen Naghavi) և Սոֆիա Ռեդֆորդը (Sofia Redford): Սեմինարն անցավ բավականին աշխույժ և հագեցած ակտիվ քննարկումներով, սեմինարի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին մասնակցության սերտիֆիկատներ: