ԱԱԻ տևակական ժամանակ է ինչ արտակարգ ռեժիմով իրականացնում է վերապատրաստման դասընթացներ

Նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ Առողջապահության ազգային իստիտուտը տևակական ժամանակ է ինչ  արտակարգ  ռեժիմով  իրականացնում է վերապատրաստման դասընթացներ  Երևանի և մարզային բուժաշխատողների համար: Այս օրերին թվով 1782 բժիշկներ, բուժքույրեր և մայրապետեր  մասնակցել են Առողջապահության ազգային ինստիտուտի  կողմից իրականացվող «COVID19-ի կանխարգելման, վերահսկման և կառավարման վերապատրաստման դասընթացներ»-ին, որն իրականացվել է Համաշխարհային բանկի  «Հանքարդյունաբերության քաղաքականություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Վերապատրաստումների ընթացքում անդրադարձ է կատարվել  երկու տասնյակից ավելի թեմաների, նպատակ ունենալով՝   COVID19-ի դեմ պայքարի առաջնագծում  կանգնած բուժաշխատողներին  զինել անհրաժեշտ  տեղեկատվությամբ, որն առավել արդյունավետ կդարձնի   համաճարակի  կառավարման և կանխարգելման  աշխատանքները:

Վերոնշյալ վերապատրաստումների ընթացքում իրականացվել են նաև  հանրային իրազեկման   մի շարք միջոցառումներ