Հերթական դասընթացը բուժաշխատողների համար

Հունիսի 15-ից ԱԱԻ-ում   վերսկսվեց <<Բուժաշխատողների համար  տուբերկուլոզի, հեպատիտ Բ-ի և Ց-ի կառավարման հմտությունների ամրապնդում>> թեմայով   դասընթացը, որն իրականացվեց zoom հարթակի միջոցով:

Ավագ բուժանձնակազմի համար նախատեսված վերոնշյալ  դասընթացը իրականացվեց 2 փուլով՝  հունիսի 15-ից 18-ը և 22-ից 25-ը ընկած ժամանակահատվածներում:

Դասընթացի  նպատակն էր   բուժանձնակազմին զինել անհրաժեշտ գիտելիքներով  և գործիքակազմով, որն էլ կնպաստի մատուցվող բուժծառայությունների  արդյունավետության բարձրացմանը: Դասընթացին մասնակցեցին շուրջ 50 բուժաշխատողներ:

4-օրյա դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին 11 տեսական և 1 գործնական  կրեդիտներ: