«Բաց դռների օր» Առողջապահության ազգային ինստիտուտում

Օգոստոսի 10-ին Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Բաց դռների օր» ԱԱԻ-ի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի ապագա կլինօրդինատորների համար:
Հանդիպմանը ներկա էին ԱԱԻ -ի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանը և ամբիոնի դասախոսական անձնակազմը:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ամբիոնի կողմից իրականացվող օրդինատուրական ծրագրերը, ուսումնական գործընթացը և ընդունելության կարգը: 
ԱԱԻ-ի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանը  համապարփակ  ձևով ներկայացրեց   ուսումնառության գործընթացի առանձնահատկությունները, այնուհետև ամբիոնի դասախոսական անձնակազմը՝  ուսումնական գործընթացը ըստ մասնագիտացումների: Հնչեցված բոլոր հարցադրումներին տրվեցին սպառիչ պատասխանաններ :