ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեթադոնային բուժման ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու մասնագետ (Փորձագետ) –ի թափուր հաստիք

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումներըհամակարգող հանձնաժողով Պաշտոնի անվանում՝ Մեթադոնային բուժման ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու մասնագետ (Փորձագետ) Երևան, ՀՀ Բացման օր՝ հուլիսի 19, 2019թ. Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ օգոստոսի 2, 2019թ. Մեկնարկ` հնարավորինս շուտ Աշխատավարձ՝ Մրցակցային Դիմելու ընթացակարգ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունները (CVs), ինչպես նաև նախկին գործատուներից առնվազն մեկ երաշխավորագիր ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Պարտավորություններ՝ 1. Հետազոտություն անցկացնել Մեթադոնային բուժման ծրագրի շրջանակներում (2009թ. –ից ի վեր)` համագործակցելով այլ կազմակերպությունների և անձանց հետ: 2. Շահառուների շրջանում աշխատանքներ իրականացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակման ճանապարհներ բացահայտելու նպատակով, 3. Ուսումնասիրել և վերհանել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակման դեպքերը, 4. Գնահատել մեթադոնային ծրագրի արդյունավետությունը, 5. Գնահատել մեթադոնային բուժման ընթացքում խորհրդատվական ծառայության արդյունավետությունը, 6. Անցումային պատրաստվածության պլանի, Անցումային և կայունության պլանի, ինչպես նաև այլ համապատասխան փաստաթղթերի վրա հիմնվելով մշակել մանրամասն ճանապարհային քարտեզներ, որոնք հստակ կսահմանեն միջանկյալ գործողությունները, նպատակները և իրականացնող/պատասխանատու մարմինները (պատասխանատու անհատներին, մշտադիտարկման չափորոշիչներ): • ՄՀՀ-ի համապատասխան աշխատանքային խմբին և ՄՀՀ քարտուղարությանը ներկայացնել ամսական հաշվետվություն նախապես մշակված ճանապարհային քարտեզի համապատասխան աշխատանքների վերաբերյալ, • ՄՀՀ-ի համապատասխան աշխատանքային խմբի անունից և/կամ վերջինիս հանձնարարականով ՄՀՀ նիստերի ժամանակ ներկայացնել իրականացվող գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն և խնդիրներ առաջադրել ՄՀՀ-ի շրջանակում քննարկելու համար, • ՄՀՀ քարտուղարության և բոլոր այլ պատասխանատու մարմինների ներկայացուցիչների և անձանց հետ հանդիպումներ, աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու միջոցով օպերատիվ կերպով կառավարել համապատասխան գործողությունների իրականացումը: 7. Մշակել մշտադիտարկման և գնահատման մոտեցումներ, որոնք կապահովեն Մեթադոնային բուժման ծրագրի, ներառյալ խոչընդոտների, խթանիչների և տեխնիկական աջակցության հետ կապված կարիքների արագ և վաղ հայտմաբերումն ու ներկայացումը որոշումների կայացնող մարմիններին: 8. Իրականացնել վերլուծություններ՝ հավաքելով առկա և հետագա ծրագրային և ֆինանսական տեղեկությունները, որոշելով բացթողումներն ու պահանջվող ռեսուրսները (ներառյալ տեխնիկական աջակցության կարիքները), ինչպես նաև հնարավորությունները: 9. Որոշել ազգային բարփոխումները/ գործընթացները/ ցանկացած այլ հնարավորություն, որը կարող է խթանել Մեթադոնային բուժման ծրագրի իրականացումը: 10. Կազմել Մեթադոնային բուժման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն և ներկայացնել ՄՀՀ-ին և այլ շահառու մարմիններին: Հարկ եղած դեպքում բացահայտել եւ նպաստել Մեթադոնային բուժման ծրագրի գերակայությունների առաջխաղացման հետ կապված լավագույն փորձի տարածմանը (կամ հակառակը, Հայաստանից դեպի այլ երկրներ): Պահանջվող որակավորում • Բարձրագույն կրթություն իրավագիտության, մարդու իրավունքների պաշտպանության կամ հանրային առողջապահության ոլորտում` հետդիպլոմային կրթական աստիճանով: • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հանրային առողջապահության ոլորտում քրեակատարողական հիմնարկների կամ այլ համապատասխան կառույցների հետ սերտ աշխատանքային ներգրավվածությամբ` ցանկալի է ծրագրերի ղեկավարման/համակարգման փորձառությամբ: • Պետական պահանջների և ընթացակարգերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգերի, ֆինանսավորման սկզբունքների և ուղեցույցների իմացություն: • Պրոֆեսիոնալ հաղորդակցման ունակություններ: • Բանակցային ունակություններ: • Հայերեն լեզվի գերազանց իմացություն: • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն: • Ռազմավարական մտածողություն, կազմակերպչական, պլանավորման և աշխատանքային առաջնահերթյությունների սահմանման ունակություններ: • Վերլուծական մտածելակերպ, նվիրվածություն աշխատանքին և պատասխանատվութուն: • MS Office-ի և մասնավորապես Excel ծրագրի գերազանց իմացություն: • Ճկունություն, անկախ և լարված պայմաններում աշխատելու ունակություն:

Ծրագիր