ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի շնորհանդեսը

Ապրիլի 16-ին տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտ» ՓԲԸ-ի նորացված պաշտոնական կայքի շնորհանդեսը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ նախագծվել է նոր վեբ-կայք՝ համապատասխան ժամանակակից դիզայնով եւ վերազինված տեխնիկական հնարքներով։ Կայքին զուգահեռ ստեղծվել է նաեւ PX էլոկտրոնային տվյալների բազան՝ էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալիս առկա առողջապահական տվյալները ներկայացնել ամփոփ տեսքով՝ օգտագործողների համար հասանելի և արդյունավետ ձևով: Մի քանի ամիսների աշխատանքի ընթացքում ստեղծվել է նոր դարաններ, մուտքագրվել է կայքի բովանդակությունը: Կայքում ներկայացված են ՀՀ ԱՆ ազգային ինստիտուտի պատմության հավաքածուն, ԱԱԻ գործունեության, միջոցառումների, կրթական ծրագրերի, հրատարակումների,ստորաբաժանումների
եւ այլնի մասին նյութեր։