Առողջապահության ազգային ինստիտուտ
  • ABOUT US
    • GOALS AND OBJECTIVES
    • Charter / Structure
    • HISTORICAL OVERVIEW
    • Gallery
    • OUR LEGENDS
    • RECTORS AND DIRECTORS
    • Տնօրենի Ողջույնի խոսք
    • Work with us
  • NIH SUBDIVISIONS
    • HEALTH INFORMATION ANALYTICAL CENTER
    • HEALTH NATIONAL ACCOUNTS
    • ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՀԳԲԳ ԿԵՆՏՐՈՆ
    • PROFESSIONAL CERTIFICATE NATIONAL CENTER
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
    • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ
  • PUBLICATIONS
    • ԷԹԻԿԱՅԻ ԿՈՄԻՏԵ
    • Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
    • SCIENTIFIC MEDICINE JOURNAL
    • "Healthcare" magazine
    • HEALTH INFORMER
    • INTERNATIONAL PUBLICATIONS
    • Հայաստանի ժողովրդագրական եվ առողջապահական հարցերի հետազոտություն (ՀԺԱՀ)
    • Զեկույցներ, ուղեցույցներ, տարեգրքեր, հետազոտություններ
  • ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
  • ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
    • Առողջապահության նախարարության հաշվետվական ձեվերը էլեկտրոնային ձեվաչափով հանձնելու ձեվի մասին տեսանյութ
  • HEALTH CARE SERVICES
    • Laboratories
  • ACTIVITY
    • NEWS
    • EVENTS
    • ANNOUNCMENTS
  • Contact Us
  • ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ


 

Դեռևս 1993թ-ից Առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի և մանրէաբանության ամբիոնների բազայի վրա ստեղծված սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիան (Հավատարմագրման գրանցահամարը՝ №015/T-081, նշանակման համարը՝ NՆ-08(H-08)2019) անցած 25 տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել տեղական և հանրապետություն ներկրվող սննդամթերքի և այլ արտադրատեսակ­ների որակի և անվտանգության գնահատման գործում:

2018թ-ից փորձարկման լաբորատորիան իրականացնում է նաև արտադրանքի պետական գրանցման աշխատանքներ և տրամադրում վկայականներ:

Լաբորատորիան (ՀԳՄ) այսօր ունի գործու­նեութ­­­յան լայն ոլորտ՝ կատարում է սննդամթերքի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, խմելու և հանքային ջրերի, մանկական սննդի, հավելումների, օծանելիքա-գեղարարական արտադրանքի, ապակյա, մետաղական, փայտյա, խեցեգործական իրերի, խաղալիքների, երեխաների համար նախատեսված և սանիատարահիգիենիկ նշանակության արտադրանքի, համակցված  կերերի, պարարտանյութերի և այլնի փորձարկում: Համապատա­սխա­նության գնահատման աշխատանքները՝ փորձարկումները  կատարվում են  հանրապետություն ներմուծվող, արտահանվող և տեղական շուկայում շրջանառվող տարբեր արտադրատեսակների համար:

Լաբորատորիայում կատարվում են  նաև սննդամթերքի սննդային և էներգետիկ արժեքների  և մարդու սննդի օրաբաժնի նորմերի հաշվարկ (փորձարկման արդյունքների հիման վրա):

ՀԳՄ-ի գործունեությունը նպատակաուղղված է բարելավելու և պահպանելու ազգաբնակչության առողջությունը պարենային և ոչ պարենային արտադրանքի որակի և անվտանգության ապահովման միջոցով, ինչպես նաև նպաստել տեղական տնտեսվարողներին բարձրացնել սեփական արտադրանքի որակը և վերացնել առևտրային խոչընդոտները արտադրանք ներմուծողների  և արտահանողների համար:

Լաբորատորիան  կատարում է ապրանքների զգայորոշման,  ֆիզիկաքիմիական, կենսաքիմիական, անվտանգության ցուցանիշների և  մանրէա­բանական հետազոտություններ: Լաբորատորիայում աշխատում են տարբեր մասնագետներ՝ բժիշկ-հիգիենիստ, քիմիկոսներ և մանրէաբաններ, որոնց թվում կան գիտության դոկտոր և թեկնածուներ: Լաբորատորիան կատարում է պայմանագրային աշխատանքներ հարյուրից ավելի  կազմակերպությունների հետ: Շնորհիվ իր գիտական և մանկավարժական ներուժի լաբորատորիայի գործառույթներից են նաև՝

•        փորձարկումների իրականացում  սանիտարական քիմիայի բնագավառում

•        խորհրդատվական և ուսումնական աշխատանքներ

•        բժիշկ-հիգիենիստների, սանիտարահիգիենիկ լաբորատորիաների աշխատակիցների մասնագիտացում, վերապատրաստում և տարբեր ոլորտի գերատեսչական լաբորատորիաների աշխատակիցների ուսուցում անհատական ծրագրերով:

Հեռախոս՝ +374 10 23 71 74

Էլ. հասցե՝ 0237174@mail.ru

Լաբորատորիայի  ղեկավար՝  

Շիմալյան Սարգիս Արմենի

Կայքը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ: Այստեղ արտահայտված տեսակետները ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտինն է և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին:
© ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են | 2025