Առողջապահության ազգային ինստիտուտ
  • ABOUT US
    • GOALS AND OBJECTIVES
    • Charter / Structure
    • HISTORICAL OVERVIEW
    • Gallery
    • OUR LEGENDS
    • RECTORS AND DIRECTORS
    • Տնօրենի Ողջույնի խոսք
    • Work with us
  • NIH SUBDIVISIONS
    • ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
    • HEALTH NATIONAL ACCOUNTS
    • ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՀԳԲԳ ԿԵՆՏՐՈՆ
    • PROFESSIONAL CERTIFICATE NATIONAL CENTER
    • ԷԹԻԿԱՅԻ ԿՈՄԻՏԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
    • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ
  • PUBLICATIONS
    • Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
    • SCIENTIFIC MEDICINE JOURNAL
    • Գրքեր և Ուսումնական ձեռնարկներ
    • HEALTH INFORMER
    • INTERNATIONAL PUBLICATIONS
    • Հայաստանի ժողովրդագրական եվ առողջապահական հարցերի հետազոտություն (ՀԺԱՀ)
    • Զեկույցներ, ուղեցույցներ, տարեգրքեր, հետազոտություններ
  • ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
  • ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
    • ՀՀ ԱՆ Հրաման 7602-Ա
    • Առողջապահության նախարարության հաշվետվական ձեվերը էլեկտրոնային ձեվաչափով հանձնելու ձեվի մասին տեսանյութ
  • HEALTH CARE SERVICES
    • Laboratories
  • ACTIVITY
    • NEWS
    • EVENTS
    • ANNOUNCMENTS
  • Contact Us

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ

 

2011թ-ից ՀՀ ԱՆ «Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲ Ընկերության կազմում գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրված և Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների միասնական ռեեստրում գրանցված Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը (այսուհետ ՍՄ) (հավատարմագրման վկայագրի համարը՝ №010/S-050):

Ընդունելով հայտատուների և շահագրգիռ կողմերի առավելագույնս բավարարվածությունը որպես արտադրանքի սերտիֆիկացման մարմնի քաղաքականություն՝ ՍՄ-ն արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքները կազմակերպում և իրագործում է պատշաճ կերպով՝ համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ/ ԻԷԿ 17065-2013 հիմնարար ստանդարտի պահանջներին:

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը իրականացնում է համապատասխանության գնահատման աշխատանքներ՝ համապատասխանության հայտարարագրերի գրանցման և կամավոր սերտիֆիկացման (խմբաքանակ և սերիական թողարկում) ձևով իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում։

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը կատարում է համապատասխանության հայտարարագրերի գրանցում հետևյալ Ազգային և ՄՄ/ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան, անցնել հղումով։

Համապատասխանության հայտարարագրերի գրանցման գործընթացը կատարվում է համաձայն ՄՄ/ԵԱՏՄ և ՀՀ ազգային կանոնակարգերի պահանջների՝ կիրառելով սխեմաներ ըստ՝ ԵԱՏՀ խորհրդի 2018թվականի ապրիլի 18-ի «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» N 44 որոշման, ՄՄ հանձնաժողովի 2011թ. ապրիլի 7-ի «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) տիպային սխեմաների կիրառման կարգի մասին կանոնակարգի մասին» N 621 որոշման, ՀՀ կառավարության N 56-ն որոշման ընթացակարգերի։

Արտադրանքի կամավոր սերտիֆիկացումն իրականացվում է հայտատուի նախաձեռնությամբ՝ նրա կողմից որոշվող նորմատիվ և (կամ) տեխնիկական փաստաթղթերի(ստանդարտների, տեխնիկական պայմանների, բաղադրագրերի և այլ փաստաթղթերի), ինչպես նաև մատակարարի (արտադրողի) և հայտատուի միջև կնքված պայմանագրի պահանջներին և սահմանված ընթացակարգերին համապատասխան:

ՍՄ-ում կամավոր սերտիֆիկացումը կատարվում է ալկոհոլային խմիչքների և սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքներ՝ պլաստմասե խոհանոցային և ճաշի սպասքի համար։ Արտադրանքի կամավոր սերտիֆիկացման ժամանակ ՍՄ-ն կիրառում է իր կողմից մշակված և հայտատուների հետ համաձայնեցված սխեմաներ համաձայն ՍՄ-ի R-02 «Կամավոր սերտիֆիկացման աշխատանքների պլանավորում և կազմակերպում» կարգի։ Սխեմաները տես հղումով։

ՍՄ-ի գործունեության ոլորտն ընդգրկում է միայն հավատարմագրման ոլորտում ներկայացված արտադրանքների համապատասխանության գնահատման աշխատանքներ, արտադրողներին չի տրամադրում խորհրդատվական ծառայություններ, չի իրականացնում առևտրային գործարքներ՝ արտադրանքի առք և վաճառք, հայտատուների միջոցով ծառայություններ կամ այնպիսի գործողություններ, որոնք հակասում են սերտիֆիկացման անկողմնակալության սկզբունքին:

ՍՄ-ն իրավունք չունի՝

ա) լինել նախագծող, արտադրող, տեղադրող, վաճառող կամ գնորդ, այդ թվում այն ապրանքների սպառողը (աշխատանքների, ծառայությունների), որոնք սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտին համապատասխան ենթակա են սերտիֆիկացման,

 բ)սերտիֆիկացման աշխատանքների իրականացման վերաբերյալ հայտատուներին առաջարկել կամ տրամադրել խորհրդատվական ծառայություններ,

գ) սերտիֆիկացման աշխատանքների կատարման ժամանակ առաջարկել կամ տրամադրել կառավարման համակարգերի խորհրդատվական, հայտատուների կողմից իրականացվող ներքին հսկողություն /աուդիտ/ իրականացնելու ծառայություններ այն դեպքում, երբ սերտիֆիկացման սխեման պահանջում է ՈԿՀ-ի գնահատում:

ՄՄ/ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով հայտարարագրման դեպքում հայտատուն իրավունք ունի արտադրանքի պիտակի վրա օգտագործել արտադրանքի շրջանառության միասնական նշանը՝ EAC, իսկ ՀՀ տեխնիկական կանոնակարգերով հայտարարագրման դեպքում՝ ՀՏԿ ազգային նշանը: Սույն նշանների առկայությունը վկայում է այդ ապրանքի ավելի որակյալ և անվտանգ լինելու մասին նմանատիպ ապրանքների շարքում, իսկ արտադրողին պարտավորեցնում ապահովել ապրանքի պատշաճ որակը մշտապես:

Սերտիֆիկացման ոլորտը ընդլայնելու կամ կրճատելու, կասեցնելու կամ դադարեցնելու կամ մերժելու կանոնները և ընթացակարգերը, ինչպես նաև կամավոր սերտիֆիկատների տրամադրման գործընթացը, սխեմաները, պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են ՍՄ-ի կողմից մշակված R-01 «Կամավոր սերտիֆիկացման աշխատանքների պլանավորում և կազմակերպում» կարգում։ Հայտատուների իրավունքները և պարտականությունները: Տես հղումը:

Սերտիֆիկացման մարմնում հայտատուների կողմից ներկայացված համապատասխանության հայտարարագրերի գրանցման, դադարեցման կարգը, ինչպես նաև մեր պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են ՍՄ-ի կողմից մշակված MP 06.01 «Համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգ» ընթացակարգում:

Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից համապատասխանության գնահատման աշխատանքների նկատմամբ վստահությունը երաշխավորված է, քանզի պարբերաբար մարմնի ղեկավարության կողմից կատարվում է վերլուծություն, համապատասխան ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումների մշակում և իրագործում, ինչի արդյունքն է բողոքների և գանգատների բացակայությունը։ Վերջինիս հետ կապված ՍՄ-ում մշակված և ներդրված է MP 07․01 «Բողոքների և գանգատների» ընթացակարգը։

Բողոքների և գանգատների քննության ընթացակարգը տես հղումով։

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը ունի իրազեկ, բազմամյա փորձ ունեցող անձնակազմ, որը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու, սննդի հիգիենիստ (սննդաբան) Նարինե Խաչատրյանը: Մատուցվող ծառայությունների անկողմնակալությունը, գաղտնիությունը, թափանցիկությունը ապահովում են հայտատուների առավելագույն բավարարվածությունը: Շնորհիվ անձնակազմի մատուցված ծառայությունների բարձր որակի, իրազեկության, ճշտապահության և բարյացակամ վերաբերմունքի սերտիֆիկացման մարմինը ունի բարձր համբավ հայտատուների շրջանում:

Սերտիֆիկացման մարմնի ծառայությունների մատուցման գնագոյացումը և արժեքը հաստատված է համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի №515-Ն առ 16․04․2015թ. «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» հրամանի, իսկ կամավոր սերտիֆիկացման արժեքը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրենի թիվ 40-Լ առ 15.04.2024թ․ հրամանի, որը ցանկացած այլ տեղեկատվության հետ մատչելի է հայտատուների համար և պահանջի դեպքում կարող է տրամադրվել թղթային կամ էլեկտրոնային ձևով:

Հարգելի այցելու Ձեզ հետաքրքրող ցանկացած հարց կարող եք ուղարկել նշված էլեկտրոնային փոստի հասցեներով։ Ձեզ կպատասխանենք 5 աշխատանքային օրվա ընթացքում։

E-mail: 010sert@mail.ru, narinekhachatryan.nih@gmail.com կամ զանգահարել 099237381 հեռախոսահամարին։

Կայքը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ: Այստեղ արտահայտված տեսակետները ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտինն է և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին:
© ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են | 2026